Աշխատավարձերը և թոշակները անպայման բարձրացնելու են, գուցե՝ 3301 թվականին

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարան եկած վարչապետ Կարեն Կարապետյանը չափազանց տխուր, կարելի է ասել՝ ընկճված տեսք ուներ: Դա միանգամայն բացատրելի է, որովհետեւ նա այլեւս վարչապետ է դե յուրե, իսկ դե ֆակտո նրան այլեւս որէ մեկը չի ընկալում որպես վարչապետ: Եվ միակ հարցը, որ հետաքրքրում է պատգամավորներին այն է, թե արդյոք Կարեն Կարապետյանը պատրաստ է մնալ հաջորդ կառավարության կազմում, զբաղեցնել թերեւս իր համար նախանշված առաջին փոխվարչապետի պաշտոնը: Կարեն Կարապետյանն այդ հարցին չպատասխանեց, ասելով. «Բայց դրա քննարկումը եղե՞լ է, որ ես ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ»:

Կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանին դեռեւս առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի արվել, նրա հետ այդ հարցը չի էլ քննարկվել, եւ, հետեւաբար, նա չի կարող ասել՝ կհամաձայնվի այդ առաջարկը ընդունել, թե ոչ: Բայց վատ չէր լինեի, եթե նա միանգամից հայտարարեր, որ պատրաստ է կատարել հարազատ կուսակցության կամքը, լինել այնտեղ, որտեղ կնախանշի կուսակցությունը: Այդպես են պատասխանում բոլոր այն իշխանավորները, ովքեր սպասում են հերթական նշանակման: Որովհետեւ երբ դու քեզ խոնարհ ու հնազանդ ես պահում, դա գնահատվում է: Բայց Կարեն Կարապետյանը դեռեւս համառում է, ու հնարավոր է, որ եթե շատ համառի, այդ պաշտոնից էլ զրկվի: Առաջին փոխվարչապետի թեկնածուի պակաս մեր երկրում հաստատ չկա: Համենայնդեպս, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը առաջին փոխվարչապետի հիանալի թեկնածու է: Նա արդեն իսկ դե ֆակտո առաջին փոխվարչապետ է, Կարեն Կարապետյանի փաստացի պաշտոնանկության պայմաններում: Երեկ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա պատասխանում էր Կարեն Կարապետյանին ուղղված այնպիսի հարցի, որը կարող էր պատասխանել միայն Կարապետյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Կարապետյանին հիշեցնում է՝ մեկ տարի առաջ «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ հնչեցրած հետեւյալ խոստումը. «Մենք մեր առջեւ դնում ենք հստակ ծրագիր, որ առնվազն 18 թվականին բազիսային աշխատավարձը եւ կենսաթոշակները բարձրացնենք»: Միրզոյանը դիմելով Կարապետյանին, ասում է, որ բոլորը գիտեն, որ 2018թ. բարձրացում չի եղել, կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով, նույնիսկ 2019թ.ներառյալ, ոչ մի բարձրացում չի նախատեսվում: Նա ուզում է, որ Կարապետյանը ասի, թե ինչու չիրականացրեց իր տված խոստումը, եւ արդյոք խոստումը չկատարած մարդը կարող է հավակնել նոր պաշտոնի: Կարապետյանի փոխարեն հարցին պատասխանում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, եւ առաջին նախադասությունը որ ասում է, հետեւյալն է. «Ճիշտ եք ասում, մենք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մեջ նման գումարներ չենք նախատեսել»: Այսպիսով Արամյանը հայտարարում է, որ Կարապետյանն իր տված խոստումը չի կատարել:
«Ամենավտանգավոր բանն է, որ դու կանխակալ բարձրացնես կամ ընթացիկ պարտավորություններ ստանձնես, դրանից հետո տեսնես, որ չես կարող իրականացնել: Եթե մենք ամբողջ հանրային հատվածում 5 հազար դրամ աշխատավարձի բարձրացում անենք, իսկ այսօր հանրային հատվածում 263 հազար հոգի է զբաղված, 30 մլրդ դրամի լրացուցիչ պահանջ կառաջանա»,- ասում է ֆինանսների նախարարը: Արամյանի այս բացատրությունից կարելի է հասկանալ, որ Կարեն Կարապետյանը մեկ տարի առաջ, խոսելով աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացման մասին, չի հաշվել դրա հնարավոր ֆինանսական հետեւանքները, եւ մի բառով ասած՝ զբաղվել է պոպուլիզմով: Բայց ասվածից չպետք է եզրակացնել, որ աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում ընդհանրապես չպետք է սպասել: Ընդհակառակը, Արամյանը խոստանում է, որ դա իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել եւ լինելու է: Արամյանը Կարապետյանի նման միամիտ չէ, որ ասի, թե երբ են բարձրացնելու աշխատավարձերը եւ թոշակները՝ մեկ տարի հետո՞, թե՞ եւ նույնիսկ 2040 թվականին: Բա որ մեկը 2040թ. նրան հիշեցնի իր 22 տարի առաջ տված խոստումը, ինչպես հիմա Կարապետյանին են հիշեցնում: Ու հարցնեն, թե ինչու խոստումը չի կատարել: Եվ քանի որ մեր երկրում իշխանությունը հավերժ է, նման հեռանկարը բացառված չէ: Դրա համար Արամյանը խոսում է ապագայի մասին, ասենք՝ 3301թ.-ի, երբ Հայաստանում քրիստոնեության ընդունման 3-րդ հազարամյակի տոնակատարությունների շրջանակներում իշխանությունը բարեգութ կգտնվի եւ 5 հազար դրամով կբարձրացնի աշխատավարձերն ու թոշակները»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am