Վրաստանն ունի էլեկտրաէներգիայի առումով անկախ երկիր դառնալու հնարավորություն. Կալաձե
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը հնարավորություն ունի՝ մոտ ժամանակներս դառնալու էլեկտրաէներգիայի տեսանկյունից անկախ պետություն: «Դժբախտաբար, Վրաստանը որոշակիորեն կախված է հարևան երկրներից, քանի որ հատկապես ձմեռային ամիսներին, երբ երկրում աճում է էլեկտրաէներգիայի սպառումը, մենք ստիպված ենք այն հավելյալ ներկրել հարևան երկրներից՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Հայաստանից, սակայն իրականում մենք հնարավորություն ունենք, որ մոտ ժամանակներս Վրաստանը դառնա անկախ երկիր՝ էլեկտրաէներգիայի տեսանկյունից»,- ասել է նա։ Կալաձեն կարևորել է երկրում նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելը՝ հավելելով, որ երկրում կան որոշակի ուժեր, որոնք ընդդիմանում են դրան։
