Ռուսաստանում փորձել են սպանել քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդուն
Տուապսեում անհայտ անձինք կրակել են տեղական շրջանային խորհրդի պատգամավոր Արթուր Պոդոլսկու վրա: Ինչպես հաղորդում է Interfax-ը, 3 փամփուշտ դիպչել է ավտոմեքենային, որը վարել է պաշտոնյան, ևս 2-ն անցել են՝ տղամարդուն քսվելով: Տուժածին հոսպիտալացրել են։ Արթուր Պոդոլսկիները քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդին է:
