Գենադի Զյուգանովը ճանաչել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների արդյունքները
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն այսօր ճանաչել է Վլադիմիր Պուտինի հաղթանակը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում: «Մեր կողմից իրականացված զուգահեռ հաշվարկի արդյունքները վկայում են, որ Պուտինը հաղթել է Ռուսաստանի Դաշնության բոլոր տարածաշրջաններում: Քարոզարշավի ընթացքում արձանագրված ողջ անարդարությամբ և կեղտով հանդերձ, Պուտինի հաղթանակը ակնհայտ իրողություն է», - Զյուգանովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը: Մարտի 18-ի ընտրություններում Գենադի Զյուգանովի փոխարեն Ռուսաստանի կոմկուսն առաջադրել էր Պավել Գրուդինինի թեկնածությունը:
