Ինչ է տեղի ունեցել իրականում․ Դոնալդ Թրամփի սիրտը գերած հայուհին խոսել է ամենի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստանում է ԱՄՆ նախագահի սիրտը գերած հայուհին, նա Հայաստան է եկել բարեգործական նպատակներով: Խոսքը ռուսաստանաբնակ հայուհի Էդիտա Շահումյանի մասին է: Տարիներ առաջ Էդիտա Շահումյանը մասնակցել է միջոցառման, որին ներկա է եղել նաեւ Դոնալդ Թրամփը, որտեղ և գերել է գերտերության նախագահի սիրտը: Պարզապես մոտեցել էի Թրամփի հետ նկարվելու.- նշում է Էդիտան, խոստովանելով, որ այդ ժամանակ բացարձակ անգլերեն չէր կարողանում խոսել: Թրամփը հետաքրքրվել է,  թե արդյոք հայուհին  մրցանակաբաշխության մասնակից է, թե ոչ:  Ապա Դոնալդ Թրամփը նրան առաջարկել է իր հետ մեկնել Միացյալ նահանգներ: Գեղեցկուհի հայուհին մերժել է հրավերը: Հետո, երբ Թրափմն առաջադրել է իր թեկնածությունը, նախագահական ընտրություններում, Էդիտան հրապարակել է իր լուսանկարները, որոնք լայն տարածում են գտել ռուսական եւ արտասահմանյան մամուլում: Շուտով լույս կտեսնի նաեւ այդ մասին պատմող գիրքը: Էդիտա Շահումյանն իր  կյանքի հետաքրքիր դրվագների մասին կիսվել է Armday.am-ին:  -Քանի տարի է ի նչ Հայաստանում չեք և որքան հաճախ եք լինում հայրենիքում։  -Ես ապրել եմ Հայաստանում մինչև չորս տարեկան, հետո տեղափոխվել եմ Մոսկվա և ապրել մինչև ինը տարեկան: Մոսկվայի դպրոցին ոչ մի կերպ չէի հարմարվում, անգամ մի տղայի եմ ծեծել՝ կոպիտ պահվածքի համար, և հայրիկս որոշեց տեղափոխել ինձ Հայաստան, որպեսզի հայրենիքում շարունակեմ ուսումս:  Մինչև 7-րդ դասարան սովորել եմ այստեղ՝ Երևանում, այնուհետև տեղափոել եմ կրկին Մոսկվա և հետո չեմ եղել Հայաստանում 10 տարի։  -Ինչու հենց դերասանուհու մասնագիտությունը ընտրեցիք:    -Իմ մայրը երազել է, որ դառնա դերասանուհի, սակայն հայրս շատ պահպանողական, ավանդական, հայկական ամուսին է եղել մորս համար, և այս մասին անգամ քննարկում չէր կարող լինել:  Գուցե գենետիկորեն մորս երազանքը փոխանցվել է ինձ, փոքր տարիքից ես ուզել եմ բեմի վրա լինեմ:  Փոքր տարիքում  Հայաստանում  պարի եմ հաճախել, և կարող եմ ասել, որ ինչ որ մի արտիստիկ բան կա իմ մեջ, որ անընդհատ դուրս է պոռթքում։ Չորս տարի անընդմեջ դիմել եմ թատերական համալսարան ընդունվելու համար, բայց չեմ ընդունվել, այնուհետև միանգամից ինձ ընդունել են էստրադային ֆակուլտետ։ Հետո շարունակել եմ ուսումս Նիկտա Միխալկովի ակադեմիայում, հիմա ես ինքս ունեմ իմ թատերական դպրոցը։  -Էդիտա, Թրամփի հետ կապված պատմությունը շատ քննարկվեց թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս: Դուք երբևէ մտածել էի՞ք, որ օրերից մի օր ԱՄՆ նախագահը ձեզ նման առաջարկ կաներ: -Ես դեռ մանկուց գիտեի, որ ես սովորական երեխա չեմ, տարբեր եմ, գիտեի, որ մի օր նմանատիպ մի բան լինելու է իմ կյանքում: Շատ դեպքեր են եղել, որ նմանատիպ իրավիճակում եմ եղել, և Թրամփը առաջին մարդը չէ, ասեմ ավելին՝ որպես սանդղակ էլ չեմ դիտարկում, ուղղակի ստացվեց այնպես, որ նա դարձավ ԱՄՆ նախագահը։ Այդ միջոցառմանը ես հայտնվել եմ շատ պատահական, ընկերուհուս հետ եմ եղել նայել ենք ամբողջ համերգը, հետո բարձրացանք միջոցառումից հետո տեղի ունեցող փարթին, որտեղ ես Vip  հյուրերի մեջ էի։ Ես պարզապես մոտեցել եմ Թրամփի հետ նկարվելու։ Այդ ժամանակ ես բացարձակ անգլերեն չէի կարողանում խոսել, մի կերպ հասկացրեցի, որ ուզում եմ նկարվեմ իր հետ, իսկ ինքը ինձանով հիացած կրկնում էր անդադար «woow your eyes» : Այդ պահին մեզ մոտեցավ երգիչ Տիմատին, որպեսզի նա էլ  նկարվի: Ընկերուհիս իմ հեռախոսով նկարում էր մեզ, իսկ Թրամփը այդ պահին ինձ հարցնում էր արդյոք Տիմատին իմ ընկերն է և մենք կանգնեցինք, որպեսզի  բոլորով նկարվեք: Այդ պահին լրագրողները եւս սկսում են մեզ  նկարել, նկարում է նաեւ  ընկերուհիս և այս պահին Թրամփը ինձ հարցնում է, թե՞  ես այս մրցանակաբաշխության մասնակից եմ թե՞ պարզապես հյուր։ Անգլերեն չիմանալու պատճառով, խնդրում եմ Տիմատիին, որպեսզի նա թարգմանի։ Դե՛,  բանականաբար ասում եմ, որ ես պարզապես հյուր եմ, իսկ ինքը առաջարկում է ինձ իր հետ մեկնել ԱՄՆ, այդ ամենը ինձ թարգմանել է Տիմատին (ծիծաղում է): Դե՛, այդ պահին ժպտում եմ և չեմ մտածում, որ առաջարկը լուրջ է , Տիմատին շրջվում է դեմքով դեպի ինձ և ասում, որ նա շատ լուրջ առաջարկում է քեզ մեկնել իր հետ ԱՄՆ։ Դե ես էլ իմ հերթին պատասխանում եմ, որ ես հայ եմ և մեր մոտ այդպես ընդունված չէ, դուք պետք է սկզբից ծանոթանաք իմ մոր հետ։  (Այդ ժամանակ հայրս արդեն մահացած էր.) -Ի՞սկ ինչ եղավ այդ ամենից հետո  -Այդ ամենից հետո մարդիկ սկսեցին հավաքվել իր շուրջը, և ես մտածեցի գնամ մի կողմ, քանի որ այն ինչ ուզում էի, դա լուսանկարվելն էր և ես դա արել եմ։ Այդ պահին նա բռնում է իմ ձեռքը ու ասում. Մի՛ գնա սպասի մի րոպե և փոխանցում է ինձ իր այցեքարտը։ Հետո ես իմացա, որ առհասարակ նա մարդկանց ձեռքը չի բռնում և չի կպնում( ժպտում է)։ Ես բնականաբար չեմ զանգահարել նրան: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am