Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընցացի մասնակից մարզիչները մեկնել են Դորտմունդ: Առաջին 2 օրերի ծրագիրը բավականին հագեցած էր մարզիչների համար:
Հայկական պատվիրակությունը ներկա է եղել Դորտմունդի «Բորուսիայի» մինչև 17 տարեկանների թիմի մասնակցությամբ ընկերական հանդիպման, ծանոթացել է «Բորուսիայի» մարզումային պայմաններին: Երեկ մեր մարզիչները հնարավորություն են ունեցել շփվելու Հենրիխ Մխիթարյանի հետ:
Դորտմունդի «Բորուսիայի» առաջին թիմի մարզումից հետո մեր մարզիչների հետ հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: Չնայած նախապես եղել է պայմանավորվածություն, որ հանդիպումը տևելու է կես ժամ, սակայն ծավալվել է շատ հետաքրքիր քննարկում ֆուտբոլային տարբեր հարցերի շուրջ:
Մեր մարզիչները մի շարք հարցեր են ուղղել Տուխելին՝ մարզումային գործընթացի, ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքների, տակտիկական նրբությունների վերաբերյալ: Մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման վերջում ՀՖՖ պատվիրակությունը Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Թոմաս Տուխելին:
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը