Ձմեռ պապից զենք են խնդրել. սահմանի ապաստարանում տեղ կա

«2015 թվականին այցելեցի մի ընտանիքի, որն ապրում էր սահմանին շատ մոտ: Ընտանիքի փոքրիկ անդամը` տասնամյա Բաղրամյան Դավիթն էր, որը հպարտությամբ ընդգծում է, որ մարշալ Բաղրամյանի ազգանունն է կրում և Դավիթ դյուցազնի հետևորդն է»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով,  2015 թվականի ամենահիշարժան պահերին` ասաց  սահմանային «Իջևան» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը: Խաչիկյանը նշեց, որ Դավիթը ունի ևս մեկ եղբայր ու քույր ու նրանց տունը ամենամոտն է սահմանին: Երբ Դավիթը նկարահանող խմբին ցույց է տալիս իրենց ապաստարանը` Նաիրա Խաչիկյանը չի կարողանում զսպել զարմանքը.«Ասեցի` Դավիթ,  ո ՞նց եք ողջ ընտանիքով թաքնվում մի մահճակալի տակ: Ասաց` դու էլ կարող ես գալ, երբ կրակում են մեր ապաստարանը մեծանում է: Այսինքն իրենք այնքան շատ են սեղմվում ու կուչ գալիս, որ բոլորը տեղավորվում են»: «Դավիթն ասում է` ես ոչ մեկից չեմ վախենում, մեծանամ զինվոր եմ դառնալու, ու չէր զգում, որ արդեն զինվոր է: Սահմանին մոտ ապրող բոլոր երեխաներն են յուրահատուկ: Իմ եղբոր երկու բալիկները նամակ են գրել Ձմեռ պապին և զենք են խնդրել»,-փաստեց երկարամյա լրագրողը: Նաիրա Խաչիկյանը իր ձեռքով բազմաթիվ փամփուշտներ է հավաքել հենակետային դիրքերից: Նաիրան այն նվիրյալներից է, որը դժվարությամբ հոգում է մարզային լուրեր ապահովելու գործը, երբ հեռուստաընկերության աշխատանքները կանոնակարգելու համար ֆինանսական աջակիցներ չունի: «Դրանք այն փամփուշտներն են, որ կյանքեր են խլում: Վերցրել եմ ձեռքիս մեջ ու ցավ զգացել: Ասես սիրտս էր խոցվում: Ու միշտ պատրաստ եմ եղել բարձրանալու հենակետ ու լինել սահմանապահ զինվորի կողքին»,-եզրափակեց Նաիրա Խաչիկյանը: Նաիրա Խաչիկյանը եկող 2016 թվականից խաղաղություն է ակնկալում.«Թող միայն բարի լուրեր հաղորդենք ու խաղաղ լինի Տավուշ աշխարհս»,-նշում է Նաիրան: Լուսինե Ղազարյան

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Փաշինյանը «Ուժեղ Հայաստան»-ից պահանջում է 12 մլն դրամ փոխհատուցում վճարել․ «Հետք» Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում․ «Հրապարակ» Ռուսաստանի կողմից սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում․ «Հրապարակ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am