Ինչու են Թբիլիսիում հայուհու թիկունքին կանգնել ադրբեջանցիները

Օսիպովան չորրորդ անգամ է առաջադրվում Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում, և ամեն անգամ ազգային փոքրամասնությունների համար անհասկանալի պատճառներով նրա թեկնածությունը չի հաստատվում։

Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների մոտ 60 ներկայացուցիչներ, որոնց շարքում հինգ ադրբեջանական կազմակերպություն կա, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային կոչ են անում Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու ներկայացնել Իզաբելլա Օսիպովային։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Զաուր Խալիլովը։
 Օսիպովան չորրորդ անգամ է առաջադրվում Վրաստանի Հանրային հեռարձակողի անդամի պաշտոնին, և ամեն անգամ ազգային փոքրամասնությունների համար անհասկանալի պատճառներով նրա թեկնածությունը չի հաստատվում։ Օմբուդսմենին ուղղված ուղերձի հեղինակների կարծիքով` ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացված լինեն Վրաստանի բոլոր հասարակական կառույցներում, այդ թվում` ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում։
Լոմջարիան օրերս այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական զարգացման գործակալություն» ՀԿ-ի տնօրեն Զվիադ Դեվդարիանիի թեկնածությունը, որն ավելի ուշ հրաժարվել է առաջարկից։

«Մենք ուշադրությունը չենք կենտրոնացնում Բելլա Օսիպովայի ազգության վրա։ Մեզ համար նա առաջին հերթին պրոֆեսիոնալ է, որին մենք` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներս, ցանկանում ենք տեսնել ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում», — ասաց Խալիլովը։

Նրա խոսքով` բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն ընտրել են Օսիպովային, քանի որ նա երկար տարիներ լրագրող է աշխատել ՎՀՀ-ում, քաջածանոթ է թեմային, զբաղվում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներով։ Բելլան օմբուդսմենի աշխատակազմի աշխատող է և այդ պաշտոնի ամենահարմար թեկնածուն, բացատրեց Խալիլովը։ Նրան չի անհանգստացնում այն փաստը, որ Օսիպովան էթնիկ հայ է, և կողմ է, որ Օսիպովայի թեկնածությունն առաջադրվի Վրաստանի ադրբեջանցիների համայնքի անունից։ Խալիլովը կարծում է, որ հայերի և ադրբեջանցիների համախմբված համագործակցության նման նախադեպերը, հատկապես այս տարածաշրջանում, պետք է շատ լինեն։
Խալիլովի հետ համակարծիք է Վրաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչ, ներգրավվածության և զարգացման կենտրոնի ղեկավար Ագիտ Միրզոևը։ Նրա խոսքով` էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար սկզբունքորեն կարևոր է, որ Օսպովան դառնա հոգաբարձուների խորհրդի անդամ։ «Մենք գործով պետք է ապացուցենք այն, ինչի մասին երկար տարիներ խոսում ենք։ Խոսքը երկրի կենսագործունեության տարբեր գործընթացներում ազգային փոքրամասնությունների քաղաքական և հասարակական մասնակցության մասին է։ Մենք դա պետք է ցուցադրենք գործողություններով, որոնք կմոտիվացնեն աճող սերնդին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միրզոևը։ Նրա խոսքով` հասարակական փոքրամասնությունների ձայնը պետք է լսելի լինի, հատկապես ՎՀՀ հարցում, որը օգտվում է հարկատուների միջոցներից։ Միրզոևը վստահ է, որ եթե Օսիպովայի թեկնածությունը հաստատվի, կապացուցվի, որ այդ երկրում գնահատում են պրոֆեսիոնալներին և խտրականություն չեն դնում ազգային փոքրամասնությունների միջև։ «Շեն» (Դու) կազմակերպության ղեկավար, ինչպես նաև Վրաստանի ժողովրդական պաշտպանի աշխատակազմին կից ազգությունների խորհրդի անդամ Միխայիլ Ավագյանը չի հասկանում, թե ինչու մարդը, որը համապատասխանում է բոլոր պահանջներին, տիրապետում է պետական լեզվին, բարձր պրոֆեսիոնալ է, չի առաջադրվում այդ պաշտոնում։ Օսիպովան զերծ է մնում մեկնաբանություններից, քանի որ դեռ վերջնական արդյունքներ չկան։ Եթե Վրաստանի խորհրդարանը հաստատի նրա թեկնածությունը, խոստանում է ընդլայնված քաղաքականություն վարել` վրացական հասարակությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների տեղեկատվական ինտեգրացման համար։
armeniasputnik.am

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am