Ռուս դիվանագետները լքել են Լոնդոնը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական խորհրդարանում «Սկրիպալի գործով» ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան երկրից կարտաքսի 23 ռուս դիվանագետի: Արտաքսված ռուս դիվանագետներն ու նրանց ընտանիքները արդեն լքել են Լոնդոնը, հաղորդում է РИА Новости-ն: Տասնյակից ավելի մեքենաներ և միկրոավտոբուսներ են ուղևորվել օդանավակայան: Նրանց ուղեկցել են դեսպանատան աշխատակիցները: Գործակալությունը նշում է, որ որոշ դիվանագետներ ընտանի կենդանիների են իրենց հետ տարել:
