Որոնք են երաշխիքները, որ մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում կստանան

ԱԺ-ում այսօր քննարկվում է Ելքի հեղինակած «Մարտի մեկ, երկուսի իրադարձությունների մասին» հայտարարության նախագիծը: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն իր ելույթում հայտարարեց, որ պատգամավորների քվեարկությունը կպայմանավորվի նրանով, թե այս փաստաթղթի անհրաժեշտություն կա՞, թե ոչ. «Մյուս հարցն այն է, թե արդյոք մարտի մեկի զոհերի ծնողները դիմե՞լ են համապատասխան մարմիններին ու ստացել են մերժո՞ւմ: Այս հարցի պատասխանն ուղղությունը փոխում է»: Ինչպես տեղեկացրեց՝  Հայաստանի քաղաքացիաիրավական օրենսդրությունը հստակ նշում է այն կարգավորումները, որոնք հնարավորություն են տալիս տուժողի իրավահաջորդներին դիմել իրենց հասցված վնասի փոխհատուցում ստանալու համար: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նրան հիշեցրեց, որ Կառավարությունը ժամանակին որոշում է կայացրել ու 600 մլն դրամի փոխհատուցում է տվել վնասված խանութների ու գույքի տերերին: Ի պատասխան Մախմուդյանը պահանջեց խոսել իրավական տեսանկյունից. «Եթե ներկայացնեք հակառակ կարգավորումները, ես շատ ուշադիր ձեզ կլսեմ: Արձանագրենք մի բան, որ Քաղաքացիական օրենսգրքով կա կարգավորում հստակ: Մեր քննարկումները պետք է իրավական դաշտում լինեն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ռուստամ Մախմուդյանը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց, թե ի՞նչ է նկատի ունեցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ հայտարարելով, որ մարտի 1-ի զոհերի հարազատները կարող են դիմել փոխհատուցման համար և ստանալ, և որոնք են երաշխիքները, որ նրանք դիմելուց հետո փոխհատուցում կստանան: «Երաշխիքների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա իմ գործառույթների մեջ չի մտնում: Երաշխիքը հետևյալն է, որ վնասի փոխհատուցման գործընթացի հանգուցալուծումը դատական պաշտպանության իրավունքն է, իսկ կոնկրետ օրենքի որ հոդվածներն են, որ դրույթներն են, որոնք ամբողջապես լիարժեք են դարձնում այդ փոխհատուցման ինստիտուտը, ես ասեմ, որ քաղաքացիաիրավական օրենսդրությունը հստակ նշել է այն իրավական կարգավորումները, որը հնարավորություն է տալիս տուժողի իրավահաջորդներին դիմել  իրենց հասցված  վնասի փոխհատուցում ստանալու համար»,- նշեց Մախմուդյանը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) ՔՊ-ի կեղծիքները` փաստերով Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am