Կտամ չանդ կծռեմ. Ծառուկյան խմբակցության պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի օգնականին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնական  Արմեն Գալջյանին: Պատճառն այն է, որ Արմեն Գալջյանը չսափրված է ներկա գտնվել նրա դասին: Արմեն Գալջյանը  սովորում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ Գեւորգ Պետրոսյանը աշխատում է որպես դասախոս: Դեպքի մասին ՀԺ-ին տեղեկացրեց ուսանողը: «Նա ինձ ստիպում էր դուրս գալ լսարանից, որովհետեւ սափրված չեմ: Ես, բնականաբար, իր պահանջին չենթարկվեցի եւ ասացի, որ դուրս չեմ գալիս: Նա նորից պահանջեց, բայց ես իրենից պահանջեցի իրավական հիմք, որ պարտավոր եմ չսափրված լինելու համար դուրս գամ, եւ նա չկարողացավ բերել այդ իրավական հիմքը: Նա ինձ դուրս հանեց եւ ասաց, որ գնամ դեկանի մոտ: Ես գնացի դեկանի մոտ, խոսեցինք, նա ինձ հասկացավ, որ չկա իրավական հիմք, որով կարող է նա ինձ դասի չթողնել:

Գործավարի հետ գնացինք էլի լսարան, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ մյուս անգամ ես սափրված գամ, բայց ես մնացի իմ դիրքորոշման մեջ: Կրկին գնացինք դեկանի մոտ եւ նա արեց հետեւյալ արտահայտությունը՝ դու գիտես ես ով եմ, կտամ չանդ կծռեմ: Ես իրեն ասացի, որ նա պատգամավոր է եւ դասախոս: Նա նորից արեց այդ արտահայտությունը, որ կտա իմ չանը կծռի: Դեկանն այդ ժամանակ ինձ ասաց, որ իրենց մենակ թողնեմ: Դրանից հետո նա նորից ինձ չէր թողնում, որ ես մտնեմ լսարան, բայց ես եւ մյուս չսափրված ուսանողները մտանք»,- ՀԺ-ին տեղեկացրեց Գալջյանը:

Նրա խոսքով՝ սա իրենց 3-րդ դասն է եղել: Առաջին անգամ Պետրոսյանը զգուշացրել է, որ սափրված լինեն, երկրորդին Արմեն Գալջյանին լսարան չի թողել ուշ մտնելու համար, իսկ երրորդ դասն անցել է նման սկանդալային մթնոլորտում: «Նա ինձ ասաց, որ ինձ օբյեկտիվ է մոտենալու, մյուսներին՝ սուբյեկտիվ, քննությունների ժամանակ խտրական վերաբերմունք է ցուցաբերելու»,- ասաց նա: Թեմայի շուրջբ ՀԺ-ն պարզաբանում խնդրեց պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից: Նա, երբ լսեց վերոնշյալ պատմությունը, հարցրեց. «Նա է այդպես ասե՞լ»,- իսկ երբ դրական պատասխան ստացավ, նշեց. «Երբ տեսնեմ նրա հարցազրույցը, այդ ժամանակ էլ կարձագանքեմ»: Հարցին, սպառնացել է ուսանողի ծնոտը կոտրե՞լ, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ոչ, նման բան չի եղել, դա հերյուրանք է»,- նշեց նա եւ դուրս հրավիրելու հետ կապված ասաց. «Ես դուրս եմ հրավիրել ուշանալու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am