Սերժ Սարգսյանի յուղը՝ կրակին. ՔՊ-ն գնում է հրապարակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը «Ելք» դաշինքի երեք ուժերից մեկն է, հայտարարել է Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ հանրահավաքային շարժում ծավալելու մտադրության մասին, որի «ճանապարհային քարտեզը» կներկայացնի մարտի 31-ին: ՔՊ-ն, փաստորեն, չստանալով «Ելք»-ի մյուս երկու ուժերի հավանությունը, հայտարարում է իր «ճանապարհային քարտեզի» մասին: Ընդ որում՝ այդ մասին հայտարարվում է Սերժ Սարգսյանի հայտարարությունից մի քանի ժամ անց, որը դե ֆակտո Սարգսյանի վարչապետության մասին էր: Այդպիսով, նախ գուցե հնարավոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն իր մասով մերժում է երիտասարդ լիդերների վերաբերյալ Սերժ Սարգսյանի անուղղակի առաջարկը, որ նա, այսպես ասած, հրապարակավ արել էր ընդհանրապես խոսելով իր վարչապետության, այսպես ասած, առանցքային նպատակի մասին՝ անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից, կերտել երիտասարդ լիդերներ:

Հետաքրքիր է, Սարգսյանի այդ հայտարարությանն ինչպես կվերաբերվի «Ելք»-ի մեկ այլ երիտասարդ առաջնորդ՝ Էդմոն Մարուքյանը, որը չի ուզում գնալ հրապարակ, եւ արդյոք սա արդեն իսկապե՞ս կլինի «Ելք»-ի վերջի սկիզբը կամ պարզապես վերջը:

Մյուս կողմից՝ ստացվում է հետաքրքիր իրավիճակ այն առումով, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, յուղ է լցնում այն կրակին, որ փորձում են նրա վարչապետության հեռանկարով բորբոքել հրապարակում գործողություն պլանավորող ուժերը: Ըստ էության, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը արդարացնում է նրանց, այսպես ասած, մտահոգությունը, թեեւ հասկանալի է, որ նրա վարչապետությունն, ըստ էության, կախված չէր հրապարակից, եւ վաղ թե ուշ այդ մասին պետք է հայտարարվեր: Սակայն խնդիրն այն է, որ հայտարարելով, ըստ էության, հիմա, Սերժ Սարգսյանը կարծեք թե նպաստում է, որ մարդիկ ավելի շատ գնան հրապարակ: Ի՞նչ հաշվարկ է դա, եւ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք հրապարակի մարդաշատությունը: Մյուս կողմից, իսկ հրապարակը լինելո՞ւ է մարդաշատ, թե՞ հակառակը, եւ Սարգսյանը հենց այդ նկատառումով իսկ փորձում է իրավիճակը որոշակիացնել օր առաջ՝ այդպիսով հրապարակում պրոցեսներ խթանելու եւ ըստ այդմ՝ նաեւ փողոցում լեգիտիմություն ստանալու համար, որովհետեւ փոքրաթիվ հրապարակը ուղղակի կնշանակի, որ հանրության մեծամասնությունը դեմ չէ Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Համենայնդեպս, այստեղ առանցքային է դառնում հրապարակի ուժերի պահվածքը, թե ինչ կհայտարարեն նրանք, եթե հանրությունը դուրս չգա, այսպես ասած, կրիտիկական զանգվածով: Նրանք կհայտարարե՞ն, որ իրենք չգտնվեցին բավականաչափ համոզիչ, կրեատիվ կամ հաշվարկի եւ քաղաքական օրակարգի մշակման առումով ռացիոնալ, թե՞ կասեն, որ իրենք արեցին իրենցից հասանելիքը, բայց հասարակությունը մնաց տանը եւ հետեւաբար արժանի է այս իշխանությանը, ինչը թարգմանաբար կնշանակի, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ է, եւ ընդդիմությունը հրապարակում չլուծեց այլ հարց, դրանից բացի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am