Նոր Պուտինը. Ինչ սպասել Հայաստանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահի ընտրության արդյունքը հայտնի է, եւ այն ըստ էության հայտնի էր նույնիսկ ընտրությունից առաջ, պարզապես ինտրիգն այն էր, թե քանի տոկոս է գրանցվելու ՌԴ նախագահ Պուտինի անվան դիմաց: Այդ տոկոսը ներկայումս գրեթե 80 է, ինչը նշանակում է, որ Պուտինը գերազանցել է 2012-ի իր ցուցանիշը: Սա ամենեւին պատահական հանգամանք չէ՝ հենց 2012-ի համեմատությամբ, որովհետեւ դա նրա վերադարձի տարին էր, որը Ռուսաստանում ամենեւին անհարթ չանցավ: 2011 թվականի Պետդումայի ընտրությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցան մի քանի խոշոր հանրահավաքներ, ծավալվում էր շարժում «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի դեմ: Պուտինը վերադառնում էր ահա այդ ֆոնին, եւ շատ փորձագետներ Պետդումայի ընտրությունից հետո ծավալվող այդ շարժման հետեւում տեսնում էին իշխանության որոշ թեւերի աջակցությունը՝ Պուտինի վերադարձի վրա ազդելու, այն թույլ չտալու, Մեդվեդեւին պահելու համար:

Բանն այն է, որ Ռուսաստանի իսթեբլիշմենթում շահերի բախումն ու պայքարը ըստ էության ավելի են խորացել այս տարիների ընթացքում, ստացել են ավելի թեժ բնույթ, ինչը արտահայտվել է նույնիսկ կապիտալի վերադասավորման եւ վերաբաշխման կոշտ գործընթացներով: Այդ ամենի կատալիզատորի դեր են խաղացել աշխարհաքաղաքական դիմակայությունն ու ՌԴ հանդեպ պատժամիջոցները, Պուտինի հետ անմիջական առնչություն ունեցող շրջանակների հանդեպ պատժամիջոցները, տնտեսական կորուստները, ռեսուրսների սղությունը: Այս իրավիճակում, սակայն, Պուտինը հավաքում է ավելի շատ ձայն, մոտ 80 տոկոս: Ի՞նչ է դա, Պուտինի հաղթանակը իսթեբլիշմենթի նկատմամբ եւ նրա գերիշխանության հաստատո՞ւմը տարբեր թեւերի վրա, թե՞ լրիվ հակառակը՝ այդ թեւերն են կոնսենսուսի եկել Պուտինի թեկնածության հարցում, եւ այդ իսկ պատճառով այս անգամ Պուտինի ցուցանիշը շատ ավելի բարձր է, որովհետեւ բոլորն են աշխատել նրա օգտին:

Այս հարցերը իսկապես հետաքրքիր են՝ նկատի ունենալով այն, որ ՌԴ նախագահի ընտրության ըստ էության գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպիսին է լինելու պուտինյան այս Ռուսաստանը: Մի բան է, երբ Պուտինն է իր գերիշխանությունը հաստատել իշխանության բոլոր թեւերի նկատմամբ եւ առավել մեծ հանրային լեգիտիմությամբ ճնշել նրանց, մեկ այլ բան է, երբ նրանք են պարզապես համաձայնության եկել Պուտինի ավելի մեծ լեգիտիմության հարցում, որովհետեւ դա նշանակելու է, որ Պուտինն իրականում ՌԴ այլեւս լեգիտիմ նախագահ չէ, այլ իշխանության եւ կապիտալի կրող խոշոր թեւերի գործակատար, որին կհեռացնեն ցանկացած պահի: Անկասկած է, որ այս խնդիրները հայաստանյան դիտանկյունից հետաքրքիր են Հայաստանի վրա ռուսական ազդեցության շոշափելի ծավալների պատճառով, թեեւ ամեն ինչից զատ՝ Ռուսաստանը տարածաշրջանային խոշոր խաղացող է, եւ ամեն դեպքում հույժ կարեւոր է, թե այդ խաղացողը ինչ է իրենից ներկայացնում, եւ ինչ է հնարավոր սպասել, ու ամենակարեւորը՝ ումից է հատկապես պետք սպասել որեւէ բան՝ Պուտինի՞ց, թե՞, օրինակ, «Գազպրոմ»-ից կամ «Ռոսնեւտ»-ից, կամ ռուսական տնտեսական, ռազմարդյունաբերական որեւէ շրջանակից: Թվում է, թե 80 տոկոսանոց Պուտինը նշանակում է առավել հնչեղ պատասխան Արեւմուտքին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կշարունակի կոշտ դիմակայությունը: Մյուս կողմից, սակայն, նաեւ այստեղ է հարցը, թե ինչ է իրենից ներկայացնում այդ 80 տոկոսը, եւ Պուտինը, այսբերգի տեսանելի մասը լինելով, ի՞նչ կա այսբերգի անտեսանելի մասում, եւ արդյո՞ք Պուտինի առերեւույթ կոշտ գծով հանդերձ՝ այսբերգի անտեսանելի մասում տեղի չեն ունենա առավել դյուրահալ գործընթացներ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am