Կտամ չանդ կծռեմ. Ծառուկյան խմբակցության պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի օգնականին

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնական  Արմեն Գալջյանին: Պատճառն այն է, որ Արմեն Գալջյանը չսափրված է ներկա գտնվել նրա դասին: Արմեն Գալջյանը  սովորում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ Գեւորգ Պետրոսյանը աշխատում է որպես դասախոս: Դեպքի մասին ՀԺ-ին տեղեկացրեց ուսանողը: «Նա ինձ ստիպում էր դուրս գալ լսարանից, որովհետեւ սափրված չեմ: Ես, բնականաբար, իր պահանջին չենթարկվեցի եւ ասացի, որ դուրս չեմ գալիս: Նա նորից պահանջեց, բայց ես իրենից պահանջեցի իրավական հիմք, որ պարտավոր եմ չսափրված լինելու համար դուրս գամ, եւ նա չկարողացավ բերել այդ իրավական հիմքը: Նա ինձ դուրս հանեց եւ ասաց, որ գնամ դեկանի մոտ: Ես գնացի դեկանի մոտ, խոսեցինք, նա ինձ հասկացավ, որ չկա իրավական հիմք, որով կարող է նա ինձ դասի չթողնել: Գործավարի հետ գնացինք էլի լսարան, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ մյուս անգամ ես սափրված գամ, բայց ես մնացի իմ դիրքորոշման մեջ: Կրկին գնացինք դեկանի մոտ եւ նա արեց հետեւյալ արտահայտությունը՝ դու գիտես ես ով եմ, կտամ չանդ կծռեմ: Ես իրեն ասացի, որ նա պատգամավոր է եւ դասախոս: Նա նորից արեց այդ արտահայտությունը, որ կտա իմ չանը կծռի: Դեկանն այդ ժամանակ ինձ ասաց, որ իրենց մենակ թողնեմ: Դրանից հետո նա նորից ինձ չէր թողնում, որ ես մտնեմ լսարան, բայց ես եւ մյուս չսափրված ուսանողները մտանք»,- ՀԺ-ին տեղեկացրեց Գալջյանը: Նրա խոսքով՝ սա իրենց 3-րդ դասն է եղել: Առաջին անգամ Պետրոսյանը զգուշացրել է, որ սափրված լինեն, երկրորդին Արմեն Գալջյանին լսարան չի թողել ուշ մտնելու համար, իսկ երրորդ դասն անցել է նման սկանդալային մթնոլորտում: «Նա ինձ ասաց, որ ինձ օբյեկտիվ է մոտենալու, մյուսներին՝ սուբյեկտիվ, քննությունների ժամանակ խտրական վերաբերմունք է ցուցաբերելու»,- ասաց նա: Թեմայի շուրջբ ՀԺ-ն պարզաբանում խնդրեց պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից: Նա, երբ լսեց վերոնշյալ պատմությունը, հարցրեց. «Նա է այդպես ասե՞լ»,- իսկ երբ դրական պատասխան ստացավ, նշեց. «Երբ տեսնեմ նրա հարցազրույցը, այդ ժամանակ էլ կարձագանքեմ»: Մանրամասները՝ armtimes.com

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am