Լեհաստանը հետևեց Մեծ Բրիտանիային. կարտաքսվեն ռուս դիվանագետներ
Լեհաստանը դիտարկում է երկրից ռուս դիվանագետներին արտաքսելու հնարավորությունը՝ հետևելով ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված Մեծ Բրիտանիայի օրինակին: Այս մասին հայտնում է տեղի Gazeta Prawna պարբերականը: Լեհական կառավարությունը վստահ է, որ լավագույն տարբերակը կլիներ ԵՄ մակարդակով Ռուսաստանի դեմ համատեղ գործողությունների կիրառումը: Լեհաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Դվորչիկի խոսքով՝ այժմ այդ հարցով դիվանագիտական և քաղաքական մակարդակներով ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվում:
