Վախճանվել Է The Beatles խմբի լեգենդար պրոդյուսեր Ջորջ Մարտինը
90 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Ջորջ Մարտինը, որին համաշխարհային ճանաչում բերեց նրա աշխատանքը The Beatles լեգենդար խմբի հետ, հայտնել Է խմբի նախկին թմբկահար Ռինգո Սթարը: «Մենք կարոտելու ենք Ջորջ Մարտինին: Շնորհակալություն քո սիրո ու բարության համար, Ջորջ»,- գրել Է նա իր Twitter-ում:՝ Ջորջ Մարտինն ամենատիտղոսավոր պրոդյուերներից մեկն Էր պատմության մեջ: Նրա ակտիվում են 30 կոմպոզիցիաներ, որոնք հասել են բրիտանական հիթ-շքերթի գագաթին, եւ 23 երգեր, որոնք առաջին հորիզոնականներն են զբաղեցրել ամերիկյան չարտերում: 1996 թվականին Մարտինը ասպետ Է կարգվել՝ թագուհու ձեռքից ստանալով Բրիտանական կայսրության շքանշանը:
