«Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ». Թուրք մտավորական

Ընդդիմադիր հայացքներով հայտնի թուրք մտավորական Ջանդան Բադեմը Ermenihaber-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը և դրան հաջորդած զարգացումները: Արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարի մասին խոսելիս` Բադեմն ընդգծել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգում: «ԱԶԿ-ական իշխանությունը, կոծկելով իր իրական դեմքը, խաբել է Եվրամիությանը (ԵՄ) և լիբերալներին: Հունաստանի և Հայաստանի կառավարությունները, որոնք քեմալիզմը համարում են իրենց թշնամի, իսլամիստների հարցում կարծեք թե ազնիվ ակնկալիքներ ունեին: Արդյունքը բոլորի համար հիասթափեցնող եղավ: Նկատենք, որ իսլամիստական յուրաքանչյուր շարժման վերջնարդյունքը միշտ եղել է բռնապետությունը: Այժմ, երբ իսլամիստական ֆաշիզմը ձեռք է գցել բոլոր հաստատությունները, հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգացվում ո՛չ լիբերալների, ո՛չ ալևիների, ո՛չ քրդերի և ո՛չ էլ Հայաստանի հետ: Սակայն բռնապետությունը բարդ իրավիճակում հայտնվելու դեպքում հնարավոր է կրկին սքողի իրական ինքնությունը»: Ermenihaber-ի այն հարցին, թե արդյոք ԱԶԿ-ի և «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) համագործակցությունն ազդել է ցյուրիխյան արձանագրությունների հարցում ԱԶԿ-ի քաղաքականության վրա, Բադեմը նշեց. «Այո, համագործակցությունն ազդել է, բայց ոչ էականորեն: Թուրքիայում իսլամիստներն ազգայնական են, ազգայնականներն էլ իսլամիստ են: Նրանց միջև էական տարբերություն չկա»: Անդրադառնալով հարցին, որ Թուրքիան մինչև այսօր արձանագրությունների չեղարկմանը պաշտոնապես չի արձագանքել՝ Բադեմը մեկնաբանեց. «Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ: Եվ չի լինելու առնվազն մինչև ընտրություններ»: Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստում չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները: Չնայած թուրքական մամուլի բուռն արձագանքին՝ Հայաստանի այս քայլին պաշտոնական Անկարայի կողմից որևէ հայտարարություն առայժմ չի արվել: Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել էին 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Դրանք պետք է «ողջամիտ ժամկետներում» վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից: Սակայն Թուրքիան տևական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում։ Արդյունքում Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց, իսկ 2018թ. մարտի 1-ին էլ չեղյալ հայտարարեց արձանագրությունները:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am