Սարսափելի Չեռնոբիլն Ուկրաինայի համար էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր կդառնա

Չեռնոբիլը, որը քաղաք է Ուկրաինայում և ատոմային էներգետիկայի ոլորտում մարդկության պատմության խոշորագույն ողբերգության վայրը, շուտով կրկին կվերածվի մի վայրի, որտեղ էներգիայի հսկայական քանակ է արտադրվում: Սակայն այս անգամ՝ էկոլոգիապես մաքուր, արևային:Այս մասին հայտնում է jam-news.net-ը: Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը խոշորագույնն էր Խորհրդային Միությունում և ապահովում էր ամբողջ երկրի էլեկտրաէներգիայի շատ զգալի մասը: 1986թ-ին Չեռնոբիլի ատոմակայանի ռեակտորներից մեկը պայթեց, ինչը հանգեցրեց ռադիացիայի հսկայական արտանետման: Ողբերգության արդյունքում շրջակա բնակավայրերից տարհանվեց ավելի քան հարյուր հազար մարդ, իսկ տարածը մեկկուսացվեց: Աղտոտման է ենթարկվել ավելի քան 200 հազար կիլոմետր, դրա մոտ 70 տոկոսը՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքում: Ողբերգության իրական հետևանքներն ու տուժածների թիվը մինչև հիմա հայտնի չեն:

Նախկին մանկապարտեզ լքված Պրիպյատ քաղաքում՝ Չեռնոբիլի ատոմային ռեակտորից ոչ հեռու: REUTERS/Gleb Garanich

Պրիպյատը Չեռնոբիլի ատոմակայանից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաք է: Վթարից հետո այն ամբողջությամբ տարհանվեց: Այժմ այնտեղ կարելի է գտնել միայն կիսավեր տներ, դատարկ սրճարաններ և խանութներ և անգամ զվարճանքների լքված այգի: Մեծ քաղաքը, որտեղ ժամանակին 50 հազար մարդ էր ապրում, այսօր դատարկ է:

Պրիպյատ քաղաքում արդեն 30 տարուց ավել է՝ ոչ ոք չի ապրում: REUTERS/Gleb Garanich

Սակայն հայտնվեցին մի խումբ մասնագետներ, որոնք որոշեցին օգտակար դարձնել այդ լքված և վտանգավոր վայրերը, պատմում է Bloomberg-ը: Ուկրաինական Solar Chernobyl ընկերությունն ուկրաինացի գործարար Եվգենի Վարյագինի Rodina Energy Company-ի և համբուրգյան Enerparc AG-ի համատեղ նախագիծն է: Հենց այն տարածքում, որտեղ նախկինում գտնվում էր Չեռնոբիլի ատոմակայանը, Solar Chernobyl-ը 1.6 հեկտար հող է վարձակալել ամսական ընդամենը 450 դոլարով: Այդ տարածքում ընկերությունը տեղադրել է գրեթե 4 հազար ֆոտոգալվանիկ մարտկոց, որոնք արևային էներգիա են հավաքում: Վերականգվող աղբյուրներից էներգիայի արդյունահանումը ածխի և ռուսական գազի մատակարարումից կախվածության կրճատման Ուկրաինայի պլանի գլխավոր կետերից մեկն է: Ուկրաինայի ազգային ներդրումային խորհրդի ղեկավար Յուլյա Կովալիվը հայտարարել է, որ մոտակա երկու տարում Ուկրաինայի խնդիրը երկրի էներգետիկ բալանսում վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը մինչը 11% ավելացնելն է: Արդեն այսօր Ուկրաինան Եվրոպայում առաջատար տեղեր է զբաղեցնում ֆոտոէլեկտրական կայանների հզորության աճի տեմպերով: Solar Chernobyl նախագծի շնորհիվ արևային էներգիա արդյունահանող կայանների ընդհանուր հզորությունը պետք է կրկնակի ավելանա:

Դա պետք է հերիքի 200 հազար տնային տնտեսություն էներգիայով ապահովելուն:

«Իրականությունն այն է, որ այդ մեծ տարածքները լքված են մնալու շատ սերունդների համար: Միգուցե՝ միլիոն տարի: Եվ միաժամանակ, այլ հողեր, որոնք կարող են արոտավայրեր և դաշտեր լինել, վերածենք արևային մարտկոցների տեղակայման վայրի՞: Դա խելամիտ չէ: Մարդկային գործունեությամբ փչացրած տարածքները կրկին կծառայեն մարդուն: Մեզ համար այս նախագիծը սոցիալական պատասխանատվության մի մաս է: Այն արժե, որպեսզի կյանքի կոչվի», — ասում է նախագծի հեղինակներից մեկը՝ Եվգենի Վարյագինը:

Զվարճանքների այգի Պրիպյատ լքված քաղաքում: REUTERS/Gleb Garanich

դիտվել է 332 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am