«Մենք արդեն տեսնում ենք առաջընթաց». Ռիչարդ Միլս

Վաշինգտոնում մարտի 19-ին կկայանա Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստը։ Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳՆ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես, առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական, մաքսային, մտավոր սեփականության իրավունքի, աշխատանքի ոլորտներին առնչվող հարցեր: Նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել «կլոր սեղան»՝ երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի մարտի 19-ին կայանալիք առաջիկա նիստը վերահաստատում է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի հետ առևտրային և ներդրումային հարաբերությունները խորացնելու հարցում: Մենք արդեն տեսնում ենք առաջընթաց, մասնավորապես՝ 2017թ.-ին արձանագրվել է առևտրաշրջանառության 42 % աճ: ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի օրերս Հայաստան կատարած այցին հաջորդող այս բարձր մակարդակի հանդիպումը ևս մեկ առաջընթաց քայլ է մեր երկու երկրների միջև առևտրի ու ներդրումների ընդլայնման խոչընդոտների վերացմանն ուղղված մեր երկխոսության շրջանակում», – ասել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Նիստի ընթացքում մենք կքննարկենք գործող կարգավորումները՝ դիտարկելով առևտրի դյուրացման հնարավորությունները, ինչն, անշուշտ, կնպաստի մեր երկների միջև առևտրի խթանմանը։ Ներկայացնելու ենք նաև մեր ներդրումային միջավայրը, դրա բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ամերիկյան կողմի հետ կքննարկենք նաև այն միջոցառումները, որոնք Հայաստանի ներդրումային միջավայրը ավելի գրավիչ կդարձնեն ամերիկյան ընկերությունների ներգրավման համար», – նշել է Հովհաննես Ազիզյանը։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am