Միջսիրիական բանակցությունները Ժնևում պաշտոնապես վերսկսվել են
TASS գործակալությունը։հայտնում է,որ Ժնևում պաշտոնապես վերսկսվել են միջսիրիական բանակցությունները, որոնք դադար էին առել փետրվարի սկզբին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան որոշել է հերթական անգամ չհետաձգել ռաունդի մեկնարկի ամսաթիվը, որը սկզբում ծրագրված էր փետրվարի 25-ին, այնուհետև տեղափոխվել է մարտի 7, իսկ հետո՝ մարտի 9,չնայած սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունները դեռևս չեն ժամանել Շվեյցարիա, «Մարտի 9-ից հատուկ պատվիրակը պատրաստ կլինի ընդունել ցանկացած պատվիրակության և կանցկացնի նրանց հետ նախապատրաստական հանդիպումներ»,- ասել է ՄԱԿ-ի պատվիրակի մամլո քարտուղար Ջեսսի Շաինը՝ հավելելով, որ այդ փուլում այլ մանրամասներ հայտնել չի կարող, սակայն բանակցություններին պաշտոնապես «կանաչ լույս» կտրվի մարտի 9-ին։
