Արմեն Ամիրյանի զարմանալի հարստությունը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն սկսել է հրապարակել պաշտոնյաների՝ նախորդ տարվա գույքի և ունեցվածքի հայտարարագրերը: Հիշեցնենք, որ դրանք հանձնաժողով ներկայացնելու համար պաշտոնյաները մինչև մարտի վերջ ժամանակ ունեն: Այսօրվա դրությամբ նախարարներից դեռևս չորսն են ներկայացրել իրենց հայտարարագրերը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ըստ հայտարարագրի՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը 2017 թվակին որպես եկամուտ ունեցել է միայն աշխատավարձ: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 11 մլն 788 հազար դրամ: 2017-ի սկզբին Սուրեն Կարայանն ունեցել է 55 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, իսկ տարեվերջին՝ 58 հազար ԱՄՆ դոլար: Շարժական և անշարժ գույք նախարարի տարեկան հայտարարագրում հրապարակված չէ: Իսկ ավելի վաղ՝ 2017-ի կեսերին հրաապարակված պաշտոնն ստանձնելու հայտարարագրում, հիշեցնենք, Սուրեն Կարայանը հայտարարագրել էր «VAZ 2106» մակնիշի մեկ մարդատար ավտոմոբիլ, մեկ հողամաս և մեկ բնակարան: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախորդ տարի 1 մլն 834 հազար դրամ վարկ է վերցրել: Նախարարը հայտարարագրել է երկու աշխատավարձ՝ 8 մլն 984 հազար դրամ և 999 հազար դրամ: Արծվիկ Մինասյանի դրամական միջոցները 2017-ի սկզբին կազմել են 4 մլն 750 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 5 մլն 650 հազար դրամ:Բնապահպանության նախարարը ևս տարեկան հայտարարագրում չի ներկայացրել շարժական և անշարժ գույքի մասին տեղեկատվություն, իսկ պաշտոնն ստանձնելու հայտարարագրում ավելի վաղ նա ներկայացրել էր մեկ բնակարան և մեկ հողամաս Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2017 թվականին չորս հողամաս է օտարել: Ըստ նախարարի հայտարարագրի՝ հողամասերից երկուսը օտարվել են յուրաքանչյուրը 4.5 մլն դրամով, իսկ մյուս երկուսը՝ մեկը՝ 4 մլն, մյուսն էլ՝ 3 մլն դրամով:Արմեն Ամիրյանը, ինչպես հայտնի է, իր ունեցվածքով աչքի ընկնող նախարարներից է: 2017 թվականին Ամիրյանն ստացել է ընդամենը 6 մլն 463 հազար դրամ աշխատավարձ, բայց նրա տարեկան եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 83 մլն 242 հազար դրամ և 180 հազար դոլար: Նշված 180 հազար դոլարը նախարարն ստացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից, 76 մլն դրամ էլ Ամիրյանը նախորդ տարի որպես շահաբաժին է ստացել: Եվ 120 մլն դրամ նախորդ տարի Արմեն Ամիրյանը փոխառություն է վերցրել:Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը նախորդ տարվա պաշտոնն ստանձնելու հայտարարագրով զարմացրել էր հանրությանը, նա 5 անհատական բնակելի տուն էր հայտարարագրել, երկու հասարակական նշանակության շինություն, երեք հողամաս, «NISSAN ALTIMA 2.5» մակնիշի մեքենա:Ի դեպ, նախարար դառնալուց հետո Արմեն Ամիրյանի ստացած շահաբաժիններն ավելացել են, եթե 2016 թվականի տարեկան հայտարարագրում նա տարեկան ստացել էր 16 մլն դրամ շահաբաժին, ապա 2017-ի հայտարարագրում դա կազմել է 76 մլն դրամ:   Մանրամասները՝ lragir.am-ում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am