Կուբայից Ամերիկա՝ «չերեզ Հայաստան». կուբացի կինը խաբելով ազգակիցներին հասցրել է Երևան՝ ԱՄՆ ուղարկելու խոստումով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց կուբացի երկու կանանց՝ մայր և դուստր Բառբառա Լիմոնտա Մեգռետիի և Լեյինե Գոմես Լիմոնտայի գործով դատական քննությունը: Կուբացի մայր և դուստրը Հայաստանում մեղադրվում են խարդախության եղանակով իրենց համերկրացիների առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար՝ երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այս գործով ևս մեկ անձի՝ ամբաստանյալ Լեյինեի ամուսնու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջինս հայտնաբերվել է ՌԴ տարածքում… Գործի նրա մասն անջատված է առանձին վարույթում: Ըստ մեղադրանքի՝ մայր և դուստր Բառբառան ու Լեյինեն նախնական համաձայնությամբ Հայաստանի տարածքով ԱՄՆ կուբացիների մեկնումը, մշտական բնակություն հաստատելը կազմակերպելու պատրվակով խարդախության եղանակով կատարել են համերկրացիների առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակումը: Երևանում գտնվող կուբացի Ռոդրիգես Գոմեսը 2016 թվականին գրավոր հաղորդում էր ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին, որ իր ընտանիքի վեց անդամների՝ ԱՄՆ-ում մշտական բնակության հարցը կազմակերպելու նպատակով համերկրացիները իրենից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար, բայց մեկնումը Հայաստանից այդպես էլ չեն կազմակեպել, գումարն էլ չեն վերադարձրել: Գործի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Նախնական քննությամբ պարզվել է, որ 1962 թվականին ծնված կուբացի կինը՝ Բառբառա Լիմոնտա Մեգռետին, մշտական բնակության նպատակով ԱՄՆ մեկնելու ցանկություն ունեցող իր համերկրացիներին խաբեությամբ համոզել է, թե կարող է կազմակերպել նրանց մեկնումը Կուբայից ԱՄՆ… Հայաստանի տարածքով… Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գոմեսի ընտանիքի վեց անդամները Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանել են Հայաստան, որտեղ նրանց դիմավորել են Բառբառայի դուստրն ու վերջինիս ամուսինը՝ Յասսեռը: Ժամանած կուբացիներին ապահովել են ժամանակավոր ապրելատեղով՝ խոստանալով կարճ ժամանակում կազմակերպել նրանց մեկնումը ԱՄՆ: Անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար Գոմեսներից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար՝ 36 հազար 300 դոլար և 2 հազար եվրո: Այդ գումարները Բառբառան, նրա դուստրն ու փեսան, ըստ մեղադրանքի, հափշտակել են, Գոմեսները ԱՄՆ մեկնելու թույլտվություն այդպես էլ չեն ստացել, նրանց գումարը չի վերադարձվել: Գործով կատարված քննությամբ պարզվել է նաև, որ Բառբառայի, նրա դստեր ու փեսայի գործողություններից տուժել է կուբացի ևս մի ընտանիք, որի մշտական բնակության մեկնումը Կուբայից Ամերիկա՝ «չերեզ Հայաստան»՝ նույն մեխանիզմով իրականացնելու արդյունքում հափշտակվել է 24 հազար 920 դոլար: Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am