«Սուտ, կեղծիք եւ զրպարտություն է». Հայկ Նահապետյանն արձագանքում է Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքներին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստին, թեպետ Սեֆիլյանը նշել է, որ անիմաստ կլինի իր կողմից պաշտպանական ճառով հանդես գալը, բայց որոշել  է առիթն օգտագործել ու իրեն ներկայացնել, որպես քաղաքական հալածյալ, ընդ որում` ոչ միայն Հայաստանի մասշտաբով: Ո՛չ ավել, ո՛չ պակաս Ժ. Սեֆիլյանը հայտարարել է. «Ինձ փոխանցել են սպառնալիքը՝ դադարեցրուքաղաքական գործունեությունդեթե ոչռուսները որոշել են սպանել քեզԵս պատասխանել եմ՝ զեկուցեք ձերղեկավարությանըոր մենք մեր հողում ենքՀայաստանն էլ տեր ունի»: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, սպառնալիքը փոխանցող միջնորդն էլ եղել էռազմական փորձագետ, «Հանուն ինքնիշխան Հայաստանի» միավորման համակարգող Հայկ Նահապետյանը։ Թե որքանո՞վ է ասվածը համապատասխանում իրականությանը «Իրավունքը» հետաքրքրվեց հենց ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՑ: - Այն, որ իբրեւ միջնորդող, նման բան եմ ասել, սուտ է, կեղծիք է, զրպարտություն և բացարձակապես իրականությանը չի համապատասխանում:  Տարիներ առաջ, տալով Ուկրաինայի գունավոր հեղափոխությունների վերաբերյալ իմ փորձագիտական գնահատականը` փաստել եմ, որ գունավոր հեղափոխությունների անկյունաքարերից է «սրբազան զոհի» մատուցումը: Անգամ օրինակ եմ բերել, որ այդպիսի զոհ Ուկրաինայում առաջինը հանդիսացավ ազգությամբ հայ երիտասարդ, այնուհետեւ թվով 100 հոգի, որոնք հետո երկնային 100-յակ անունը ստացան: Այն ժամանակ էլ ակտիվորեն զբաղվում էի վերլուծական աշխատանքներով եւ ինձ համար ակնհայտ էր Ուկրաինայի զինված հեղաշրջման միջոցով մի խումբ անձնանց կողմից իշխանությունը գրավելու գործելաոճը, և ամենայն հավանականությամբ` այդ 100 հոգին էլ պատվերի շրջանակում պետք է զոհաբերվեին: Իսկ պատվիրատուն, լավ գիտենք, թե Արեւմտյան որ երկրներն են, որոնք իրենց հայտնի մեթոդաբանությամբ` աշխարհի տարբեր երկրներում իրականացնում են  նման գունավոր հեղափոխություններ: Եվ այս ֆոնին 2014 թվականի վերջն էր կամ 2015-ի սկզբները, երբ Հայաստանում քաղաքական ակտիվություն էր հանդես բերում նաեւ Ժիրայր Սեֆիլյանը՝ որպես «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության համակարգող: Եվ իմ վերլուծության մեջ ասել եմ, որ եթե Արեւմուտքն այստեղ փորձ անի զինված հեղաշրջումով իշխանափոխություն իրականացնելու, ապա «սրբազան զոհերի» լավագույն թեկնածուներից մեկը կարող է դառնալ Ժիրայր Սեֆիլյանն, այնպես ինչպես Ուկրաինայում դարձան վերոնշյալ 100 անձինք: - Որտե՞ղ կամ ո՞ւմ եք ասել, որ հիմա բոլորովին այլ կերպ է մեկնաբանվում այս տեսակետը Ժ. Սեֆիլյանի կողմից: - Ասել եմ տարբեր տեղեր. ե՛ւ ընկերների շրջապատում, ե՛ւ փորձագիտական շրջանակում: Ինչպես հիշում եք, իրավիճակն այդ ժամանակ բավականին լարված էր մեզ մոտ ու պարբերաբար իմ փորձագիտական գնահատականների մեջ այս մասին կրկնել եմ: Իսկ թե ինչո՞ւ են հիմա նման ապատեղեկատվություն տարածվում, կարող եմ ասել, որ չարը ամեն կերպ աշխատում է ստի, կեղծիքի, ապատեղեկատվություն տարածելու միջոցով: Այս գործելաոճն է ընտրվում թե՛ պետությունների հանդեպ, թե՛ անհատ անձանց: - Բայց ինչո՞ւ հենց Ձեր անունը որոշեց տալ Ժիրայր Սեֆիլյանը եւ առհասարակ` ինչպե՞ս եք վերաբերում հենց նրա կողմից, ինչպես դուք ասացիք, նման ապատեղեկատվություն հնչեցնելուն: - Ենթադրում եմ, թե ում է ձեռնտու կոնկրետ իմ անձի վերաբերյալ նման զրպարտություն տարածելը մի մարդու կողմից, որն այսօր գտնվում է անազատության մեջ: Ուզում եմ հավատալ, որ Ժիրայր Սեֆիլյանը ոչ թե անձամբ ինքն է այս նենգ զրպարտության հեղինակը, այլ ինքն իր մատնանշած «միջնորդի» ներկայացրած ապատեղեկատվության զոհն է: Մանրամասները՝ iravunk.com-ում   ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am