Կոչ.Չեղարկել Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը

ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը եւ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու  Ռուբեն Մելքոնյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը չեղարկել Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը: Հայտարարության մեջ ասվում է.

«Ս.թ. մարտի 15-ին աշխատանքից ազատվել են Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսներ՝ պ.գ.թ., դոցենտ, պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը եւ Գագիկ Համբարյանը։

Հայտնի է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ներբուհական որոշակի խնդիրների շուրջ դասախոսները արտահայտում են իրենց դժգոհությունն ու անկեղծ մտահոգությունը եւ երբեմն էլ դրա համար ընտրում առավել հրապարակային մեթոդներ (ընդհուպ մինչեւ հացադուլ): Հաշվի առնելով նաեւ գիտության եւ կրթության ապակենտրոնացման կարեւորությունը` կարծում ենք, որ մարզերում, եւ տվյալ պարագայում Գյումրիում, ավելի բարձր կրթական մակարդակ ապահովող համալսարան ունենալը առաջնահերթություն է: Բազմակարծությունը եւ առողջ բանավեճը կարեւոր են հասարակական կյանքի բոլոր բնագավառների կենսունակության համար, սակայն ակադեմիական միջավայրում դրանք ուղղակի անհրաժեշտություն են: Ուստի, այլակարծության համար Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը որեւէ կերպ ընդունելի չէ եւ հակասում է ակադեմիական բազմակարծության սկզբունքին: Կարեւոր ենք համարում շեշտել, որ վերոնշյալ դասախոսները, միեւնույն ժամանակ, ակտիվ գիտական գործունեություն են ծավալում. Հովհաննես Խորիկյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների եւ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ արտերկրյա հեղինակավոր գիտական պարբերականներում: Գագիկ Համբարյանը, գիտական գործունեությանը զուգահեռ, յուրահատուկ տեղ ունի հայաստանյան վերլուծական դաշտում եւ հարկ է հատուկ առանձնացնել, որ բացի տարածաշրջանային վերլուծություններից` նա կարողանում է փորձագիտական կարծիք հայտնել Շիրակում ու Գյումրիում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների մասին` համադրելով այնտեղի իրողությունների լավ իմացությունը եւ վերլուծական հմտությունները: Ավելորդ չենք համարում ընդգծել, որ Հ. Խորիկյանը եւ Գ. Համբարյանը կարողանում են իրենց գիտելիքները փոխանցել ուսանողներին, ինչի շնորհիվ վայելում են նրանց սերն ու հարգանքը: Ներկայումս գերակայող միտումը` ունենալ ուսանողակենտրոն համալսարաններ, նույնպես պահանջում է, որպեսզի նման կադրերը ոչ թե հեռացվեն դասախոսական աշխատանքից, այլ ընդհակառակը` խրախուսվի նրանց գործունեությունը, որից մեծապես օգտվում են առաջին հերթին ուսանողները: Ուստի, կարեւորելով գիտության եւ կրթության ապակենտրոնացումը եւ մարզերում գիտական կյանքի աշխուժացումը, մտահոգ լինելով Հայաստանի երկրորդ քաղաքում գործող Շիրակի պետական համալսարանի հեղինակությամբ, ծանոթ լինելով երկու դասախոսների գիտական գործունեությանը եւ ներուժին` կոչ ենք անում պատասխանատուներին չեղարկել Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը: Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում նորմալ ակադեմիական միջավայրին հարիր մեթոդներով քննարկել առկա խնդիրները եւ փորձել գտնել դրանց լուծման ճանապարհները: Մենք էլ, մեր հերթին, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր նպաստը ներդնել ինչպես Հայաստանի երկրորդ քաղաքի ԲՈՒՀ-ի խնդիրները լուծելու, այնպես էլ այդ կրթօջախի զարգացման հարցում»: Վահրամ Համազասպի Տեր-Մաթեւոսյան պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am