ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները
Այսօր՝ մարտի 15-ին, ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները՝ թարմացնելով «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքը, հաղորդում է Известия պարբերականը: Ցուցակում ներառված են 14 ֆիզիկական անձինք և ռուսական մեկ կազմակերպություն՝ Եվգենի Պրիգոժինի համացանցային հետազոտությունների գործակալությունը, ինչպես նաև գործակալության աշխատակիցները: Բոլոր նրանք ԱՄՆ-ում կասկածվում են 2016թ. նախագահական ընտրություններին միջամտելու համար:
