Թուրքիան չի դադարեցնում կրակոցներն Աֆրինի վրա
Թուրքական զորքերը ռմբակոծել են Աֆրինի քաղաքային հիվանդանոցը: Քաղաքում մնում է միակ գործող բժշկական կենտրոնը, որտեղ պատսպարվել են քրդական զինված կազմավորումները: Հիվանդանոցի ռմբակոծության արդյունքում նվազագույնը16 մարդ է զոհվել: Փրկարարները շարունակում են փլատակների տակ անհայտ կորածների որոնումները: Անկարան հերքել է իր բանակի մասնակցությունը դեպքերին:
