Առաջին անգամ երկու մասնակից կներկայացնեն Հայաստանը աշխարհահռչակ միջազգային մրցույթում

Հայաստանյան  երաժշտարվեստի ոլորտում  պատմական իրադարձություն է տեղի ունեցել՝ առաջին անգամ Հայաստանը միացել է “SanremoJunior”   հռչակավոր մրցույթին մասնակցող երկրների շարքին, այդ առիթով  մեզ հնարավորություն է ընձեռվել անցկացնելու պատանեկան «Սանրեմո» երգի միջազգային 9-րդ մրցույթի հայաստանյան ընտրությունները: “SanremoJunior” մրցույթն անցկացվում է 2010 թ.-ից, Իտալիայի գեղատեսիլ քաղաքում՝ հանրահայտ Արիստոն համերգասրահում՝ բարձրակարգ նվագախմբի կենդանի նվագակցությամբ: Այս տարիների ընթացքում մրցույթի ընտրական փուլի անցկացման իրավունքը գնել են աշխարհի մի շարք պետություններ: Այս տարի  այդ բացառիկ հնարավորությունն ընձեռվեց  Հայաստանին`   շնորհիվ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի հետեւողական եւ հայրենանվեր գործունեության: Հայաստանյան ընտրական փուլի հանձնաժողովում ընդգրկված են  ՀՀ իրենց ոլորտում արհեստավարժ մասնագետներ՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Զարուհի Բաբայանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը,Երեւանի Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, երգահան Սուսաննա Բարսեղյանը, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երեւանի Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ , հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, Ճանաչված երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, վերադաշնակող  Կարեն Մարգարյանը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի երաժշտության տեսության  ամբիոնի վարիչ, դոցենտ Ռիտա Աղայանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի  վաստակավոր գործիչ, Հայաստանի ժուռնալիստների միության  վարչության անդամ Զառա Արամյանը: Հանձնաժողովը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ավդալյանը: “SanremoJunior” երգի միջազգային 9-րդ մրցույթի Հայաստանյան եզրափակիչ փուլը, որի արդյունքում ընտրվեցին   Հայաստանի մասնակիցները Սան Ռեմոյում, տեղի ունեցավ  մարտի 14-ին, Երևանի Ա.Բաբաջանյանի անվան համերգասրահում, որին մասնակցեցին մարտի 6-ին և 7-ին Գյումրիում և Երևանում կիսաեզրափակիչ փուլերին մասնակցած լավագույն կատարողները: Լսումներից հետո ժյուրին աննախադեպ որոշում կայացրեց, հավասար՝ առավելագույն միավորներ վաստակած երկու, այո, երկու մասնակից կներկայացնեն Հայաստանը աշխարհահռչակ միջազգային մրցույթում: Հաղթող են  ճանաչվում Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանը/ դասատու Վարազդատ Հովհաննիսյան, տնօրեն Հասմիկ Մկրտումյան/ և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սան  Գոռ Հարությունյանը /դասատու Ռուզան Մատինյան , տնօրեն Աիդա Սարգսյան/ : Շնորհավորում ենք մեր մասնակցներին ՝ մաղթելով հաջողություն երաժշտական լուրջ ստուգատեսում: Մասնակիցները Հայաստանի դրոշի ներքո ելույթ են ունենալու Իտալիայի Սան Ռեմո քաղաքում, ապրիլի 19-ին:      

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am