Մեքենայից կրակոցներ էր արձակել՝ գնդակը դիպել էր շենքի պատուհանին/տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25-րդ գլուխը վերաբերում է հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություններին։ Առաջին՝ 258-րդ հոդվածը խուլիգանությունն է։ Հանցատեսակի դրսևորման մի դեպք, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, մարտի 13-ին արձանագրվեց ոստիկանության Էրեբունու բաժնում։ Ժամը 10։20-ի սահմաններում, ոստիկանության բաժնում ահազանգ ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ գիշերը կրակել են հարևանի տան վրա։ Մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենք մեկնեց օպերատիվ խումբ։ Զննությամբ պարզվեց, որ կրակել են փողոցի կողմից։ Գնդակը անցնելով պատշգամբի արգելապատնեշը, կոտրել էր երկշերտ ապակու դրսի շերտն ու մնացել պատշգամբի դռան մեջ։ Ըստ տուժողի՝ լսվել էր 2-3 կրակոց։

Բարեբախտաբար պատշգամբում մարդ չէր եղել։ Գնդակն անցել էր հենց այն հատվածով, որտեղ տան բնակիչները սովորաբար նստում են։ Գնդակն ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։ Ըստ եզրակացության՝ կրակել էին 7,62մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակից։ Մարտի 14-ին, փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Հանցագործության արագ բացահայտման համար ներգրավվեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ ձեռնարկվեցին համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Նույն օրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կրակոցները հնարավոր է արձակած լինի Խորենացու փողոցի բնակիչ, 35-ամյա Ալբերտ Խոջոյանը՝ իր «ԲՄՎ» մեքենայից։ Տեղեկությունները հաստատվեցին տարածքը հսկող մասնավոր տեսախցիկների տեսագրությունների վերծանմամբ, որտեղ պարզ երևում է դեպի խաչմերուկ շարժվող «ԲՄՎ» մակնիշի մեքենան, որից հենց շարժման ընթացքում արձակվում են կրակոցները։ Ալբերտ Խոջոյանը հայտնաբերվեց Խորենացի փողոցի իր բնակարանից և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Բաժնում նա ոստիկաններին հայտնեց, որ հրազենը պատկանել է պապին և պատահաբար է կրակել։ Ոստիկանների ունեցած նախնական տեղեկություններով, մարտի 13-ի գիշերը, Խոջոյանը եղել էր անսթափ վիճակում։ Դեպքի վերլուծությամբ, Խոջոյանի նշած այդ չակերտավոր «պատահականությունը» կարող էր ունենալ անհամեմատ ծանր հետևանքներ։ Չնայած, որ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունը՝ ապօրինի պահվող զենքի գործադրմամբ, ինքնին մեղմ արձագանք ունենալ չի կարող։ Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց 1519 համարի «Նագան» տեսակի ատրճանակը, որը փաթեթավորվեց և ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։ Ալբերտ Խոջոյանը ձերբակալված է։ Քննությունը շարունակվում է։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am