Իրարանցում, հրմշտոց, վեճ երկաթուղային կայարանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասսայական միջոցառումների ժամանակ մարդիկ երբեմն կորցնում են չափի զգացումը՝ վերածվում ամբոխի։ Մանավանդ՝ եթե որեւէ անվճար ապրանք կամ ծառայություն է տրամադրվում նրանց։ Նման օրինակներ շատ ունենք՝ անվճար ուտելիքի համար տգեղ իրարանցումից մինչեւ գնացքով անվճար երթեւեկելու հնարավորություն։ Վերջին դեպքը Երեւան-Գյումրի նոր էլեկտրագնացքով Գյումրի մեկնելու ակցիան էր, որը գովազդային նպատակներով իրականացրել էր «Հարավկովկասյան երկաթուղու» ռուսաստանյան տնօրինությունը։

Մարտի 4-ին՝ այդ ակցիայի ժամանակ, խայտառակ իրավիճակ էր ստեղծվել երկաթուղային կայարանում։ Իրարանցում, հրմշտոց, վեճ ու դժգոհություններ, որ անվճար տոմսերը չհասան բոլորին։ 124 տեղանոց գնացքով Գյումրի մեկնելու համար կայարան ժամանածների քանակն անցել էր հազարից։ Սկսել էին տոմսերը խարդախ ճանապարհով բաժանել՝ ծանոթներին եւ այլն։ Իրավիճակն այնպիսին էր, որ ՀԿԵ տնօրինությունը որոշել էր նախապես հայտարարված հաջորդ երկու անվճար ակցիաներից հրաժարվել։ Սակայն երեկ տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, մարտի 11-ին անվճար են տեղափոխել մարդկանց, բայց նախազգուշական միջոցներ են ձեռնարկել՝ անձնագրերով են տրամադրել տոմսերը եւ մեկ անձին՝ ոչ ավելի, քան 5 տոմս։ Իսկ երեկ՝ մարտի 16-ին արդեն գնացքը մեկնել է սովորական՝ վճարովի հիմունքներով, եւ պարզվել է, որ Գյումրի մեկնողների թիվն ընդամենը 20-ն է, իսկ Գյումրիից Երեւան մեկնողներինը՝ ավելի քիչ՝ 8 մարդ։ Գնացքն աշխատելու է ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ էքսպրես ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 16:45-ին՝ հակառակ ուղղությամբ: Մեկ տոմսի գինը 2,5 հազար դրամ է: Սովորական գնացքի տոմսն արժե 1000 դրամ, եւ այն 1 ժամ եւ ավելի ուշ է տեղ հասնում, քան էլեկտրագնացքը»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am