Մահվան ելքով վրաեթի հեղինակ՝«Մարիաննա» ընկերության տնօրենի 26-ամյա որդին ստորագրությամբ ազատ է արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագարություն չհեռանալու բնակավայրից Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Ժորա Վարդանյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ՀՀ կետրոնական բանկի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Վերջինը տեղում մահացել էր: Քննչական բաժինը հաշվի է առել այն հանգամանքը, որ Ժ. Վարդանյանը վրաերթից հետո մեղայականով ներկայացել է քննչական մարմին, բնութագրվում է դրական: Պարզվել է որ վրաերթից հետո ինքն է ահազանգել օպերատիվ ծառայություններ, այդ թվում՝ շտապօգնություւն, սակայն մտածել է, որ հնարավոր է դեպքի վայր ժամանած լինեն մահացածի հարազատները ու երբ իմանան, որ վարորդը ինքն է, հաշվեհարդար կտեսնեն իր նկատմամբ: Քննչական մարմին է ներկայացվել նաև տեղեկանքներ՝ նրա կողմից կատարված բազմաթիվ բարեգործական աշխատանքների մասին: Ինչպես նաև հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում դատապարտված չի եղել, երբևէ քրեական պատմություններով չի անցել, փորձաքննությամբ պարզվել է, որ մեքենան վարելիս եղել է սթափ, խնամքին ունի 2 մանկահասակ երեխա և ներկայանալուց հետո օգնել է քննչական մարմնին, ոչ ի խոչընդոտ չի ստեղծել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը։ Վերջինս մարտի 13-ին, մեղայականով ներկայացել էր քննչական վարչություն և հայտնել, որ մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 75-ամյա Մարիա Գրիգորյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի 1-03 շտապօգնության բժշկական կենտրոն ահազանգել էր Ժ. Վարդանյանը և մինչ շտապօգնության ժամանումը, փորձել էր օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկները, երբ հայտնել էին, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, նա հեռացել էր դեպքի վայրից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան նաև ականատես վկաներ, ինչպես նաև, ըստ տեղեկությունների, դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված տեսախցիկների նկարահանած կադրեր, որ նա եղել է դեպքի վայրում, սակայն իմանալով, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, հոգեբանական ճնշման տակ չի համարձակվել մոտենալ դեպքի վայր ժամանած իրավապահներին։ Ժ. Վարդանյանը նախկինում դատապարտված չի եղել և ակտիվ մասնակցություն է ունեցել մեծ թվով բարեգործական միջոցառումների՝ կատարելով բազմաթիվ բարեգործություններ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am