«Զենքը բանջարեղեն չէ, զենքի առեւտուրը լուրջ քաղաքականություն է »

«168 ժամ» թերթը գրում է. «1990-ական թվականներից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում թեժ պատերազմի վերսկսման վտանգը եղել է միշտ, քանի որ կողմերը երբեք չեն կարողացել հասնել փոխզիջումների պատրաստակամության այն մակարդակին, որը թույլ կտար վերջնականապես լուծել այդ հակամարտությունը: Այդ դրությունը ֆիքսել են ոչ միայն արեւմտյան, այլեւ ռուսական դիտորդները: Ուստի արդարացումը, թե Ուկրաինայում հակամարտությունն ավելի թեժ է, ավելի վտանգավոր, քան Ղարաբաղում, մեղմ ասած սխալ է, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը եղել է եւ կա քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի դիտարկումներին, թե ապրիլյան պատերազմից հետո ռուսական զենքի մատակարարումները Ադրբեջանին կրճատվել են: Ըստ Ջերմանի, կարեւոր հանգամանքն այն է, որ Ռուսաստանն այլեւս չի կարողանալու իրականացնել ԼՂ հակամարտության գոտում իր սպառազինության բիզնեսը, քանի որ ամերիկյան կողմը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք ռուսական ընկերություններից զենք կգնեն:

«Զենքի վաճառքով Ռուսաստանը նպաստել է պատերազմի վերսկսման հնարավորությանը, խթանել է ռազմատենչ հռետորաբանության սրմանը եւ այդպես շարունակ: Չնայած բացառությունները, միջազգային պրակտիկայում անընդունելի է զենք մատակարարել հակամարտության մեջ գտնվող երկրի, որովհետեւ նա դա կարող է օգտագործել ցանկացած պահի: Եվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս զենքերը միշտ կիրառվում են, ցավոք սրտի:

Ինչու ենք մենք հետազոտություններ անցկացնում երկրների ռազմականացման մակարդակի վերաբերյալ, դրանք գնահատումներ են, որոնց նպատակն է նաեւ ֆիքսել սպառազինության ավելցուկը երկրներում, տարածաշրջաններում, հակամարտության գոտիներում, որովհետեւ խոսքը զենքի մասին է, այո, զենք վաճառում են, բայց զենքը բանջարեղեն չէ, զենքի առեւտուրը լուրջ քաղաքականություն է, պետք չէ միամտացնել, թե դա միայն առեւտուր է, դա հստակ քաղաքականություն է, որի ներքո թաքնված է հակամարտության կառավարումը, ժամանակ առ ժամանակ թեժ հակամարտության, որը կողմերին կդնի Ռուսաստանից մեծ կախվածության մեջ, որի ականատեսն ենք մենք ներկայումս»,- ասել է Թրեյսի Ջերմանը: Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը մեր թղթազկցի հետ զրույցում նշել է, որ ապրիլյան պատերազմը Ղարաբաղում իսկապես կարեւոր հանգրվան էր ռուսական կողմի համար հասկանալու համար մեկ շատ կարեւոր բան, որ զենքի վաճառելով հակամարտող կողմերին հնարավոր չէ լիովին վերահսկել դրա օգտագործումը շփման գծում: Ըստ նրա, ՌԴ իշխանություններն իսկապես հույս ունեին, որ կողմերը չեն ունենա այդ համարձակությունն առանց Ռուսաստանի եւ գերտերությունների «թույլտվության» սկսել լայնածավալ ռազմական գործողություններ Ղարաբաղյան հակամարտության գոտում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am