ՍԴ նախկին նախագահը բացեց «պանդորայի արկղը». պատասխան Ռոբերտ Քոչարյանի՞ն

«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախկին նախագահ, ներկայումս բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը, որը նշում է իր 70-ամյակը, այդ առիթով ԳԱԱ միջոցառումից հետո խոսելով լրագրողների հետ, արել է անակնկալ եւ նույնիսկ սենսացիոն հայտարարություններ: Հարությունյանը կիսաբաց է արել իշխանության «արխիվը», ասելով, որ Հոկտեմբերի 27-ից Մարտի 1-ի արանքում իշխանությունը մեկ անգամ էլ եղել է կրիտիկական իրավիճակում եւ հանրության հանդեպ զենք կիրառելու շեմին, եւ զոհերից հաջողվել է խուսափել միայն իր կամքի եւ ինչ-որ մեկի շնորհիվ, որը «շինելի» գրպանից հանել է Սահմանադրությունը եւ մատնացույց արել լուծումները: Հարությունյանի խոսքով՝ դա եղել է կրիտիկական գիշեր, երբ իշխանությունը հավաքվել է թեժ քննարկումների, թե ինչպես հանգուցալուծել իրավիճակը, շատերն արդեն վերցրել են զենքը կիրառելու համար, սակայն ինքը հայտարարել է, որ եթե լինելու է զոհ, ապա առաջին զոհը կլինի հենց ինքը: Հետո, ինչ-որ մեկը «շինելի» գրպանից հանել է Սահմանադրությունն ու գտել են առանց զոհերի հանգուցալուծման ելքը:

Թե Հայաստանի իշխանության պատմական ո՞ր ժամանակահատվածի, այսինքն՝ 1999-ից 2008-ն ընկած միջակայքում ո՞ր հատվածի, ո՞ր օրվա եւ իրադարձության մասին է խոսքը, Գագիկ Հարությունյանը չի բարձրաձայնել, փաստորեն թողնելով ենթադրությունների եւ գուշակությունների բավական լայն տեղ, թերեւս հստակ իմանալով, որ դրանք լինելու են եւ լինելու են բավականին առատորեն: Մեծ հավանականություն կա, որ Գագիկ Հարությունյանը խոսել է 2003 թվականի նախագահի ընտրության հետընտրական իրավիճակից, որն առավել քան լարված էր:

Իհարկե լարվածության այլ պահեր էլ եղել են, սակայն թերեւս հենց այդ ժամանակահատվածում էր, որ իշխանությունը կանգնած էր հանրության կրիտիկական ալիքի խնդիր լուծելու անհրաժեշտության առաջ: Եվ այդ ժամանակ էր, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընտրության արդյունքը ճանաչելով հանդերձ, հայտարարեց նաեւ «վստահության հանրաքվե» անցկացնելու տարբերակի մասին՝ ընտրություններից մեկ տարի անց: Այսպես թե այնպես, խնդիրը տվյալ պարագայում թե կոնկրետ դեպքի, իրավիճակի, դրա վերաբերյալ ենթադրությունների կամ գուշակությունների ճշգրտությունը չէ, այլ այն, որ ՍԴ նախկին նախագահը կիսաբաց է անում արխիվը կամ ավելի շուտ՝ ներիշխանական «պանդորայի արկղը»: Ավելորդ է ասել, թե ինչքան հատկանշական է հենց ներկայիս փուլում այդ արկղը բացելու հանգամանքը: Գագիկ Հարությունյանը հանրության համար չի բացահայտում իհարկե այլ մանրամասներ, անուններ, ազգանուններ, բայց իշխանական համակարգում այդ ամենը, թերեւս, տիրապետում է ամենայն մանրամասնությամբ: Եվ այստեղ հրապարակային կամ հանրային այլ մանրամասները, երեւի թե, կախված կլինեն այն բանից, թե իշխող համակարգում տարբեր թեւերն ինչպես կընկալեն Հարությունյանի բացահայտած մեսիջները: Այսինքն՝ «պանդորայի արկղը» ավելի կբացվի՞, թե՞ հակառակը՝ կփակվի: Հավանական է, որ առնվազն մինչեւ նոր կառավարության կազմավորում «արկղը» կմնա բաց, որպես իրավիճակի կառավարման հավելյալ լծակ: Երեւի թե ավելորդ է ասել, որ Գագիկ Հարությունյանը տվյալ դեպքում խաղում է այն գույնով, ինչ գույնով խաղում է Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ Հարությունյանը բացում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության արխիվը եւ առավել ուշագրավ է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը արձագանքել էր իրենց հարցաքննելու վերաբերյալ գլխավոր դատախազությանը Նիկոլ Փաշինյանի միջնորդությանը: Քոչարյանի պատասխանը, խոշոր հաշվով, առերեւույթ ուղղված լինելով Փաշինյանին, տողատակում պարունակում էր նրա քայլերի հետեւում Սերժ Սարգսյանի մասին ակնարկներ, մասնավորապես Մարտի 1-ի թեմայով ԱԺ լսումների եւ ԱԺ նախագահի աթոռին Փաշինյանի նստած լինելու մասով: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը պատասխանում է Գագիկ Հարությունյանի միջոցով, նրան հիշեցնելով իրադարձություններ, որոնք կարող են ունենալ բավականին տհաճ նստվածք: Հարությունյանը հազիվ թե միամիտ լինի այնքան, չպատկերացնելու համար այն ռեզոնանսը եւ հնարավոր սլաքները, որ առաջանալու են իր հայտարարություններից հետո: Դժվար է հավատալ, որ այդ ամենը չպատկերացնող մարդուն կարող էին երկու տասնամյակից ավելի վստահել կարեւորագույն կնիքներից եւ ստորագրություններից մեկը: Այստեղ իհարկե առավել հետաքրքիր է այն, թե արդյո՞ք ներկայիս այս փոխադարձ ակնարկները պայմանավորված են զուտ Մարտի 1-ի հետ կապված ապահովագրումներով, թե՞ սեղանին դրված է համակարգային առավել խոր խնդիր, եւ այդ իսկ պատճառով խաղադրույքները նվազելու փոխարեն, համենայնդեպս, առայժմ դրսեւորում են աճման միտումներ, քանի որ Մարտի 1-ն այդ առումով, փաստորեն, «քիչ եկավ» հարաբերությունները պարզելու կոնտեքստում, եւ այժմ բացվում են պատմության նոր էջեր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am