«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հղած կոչից հետո ստեղծված «Հանուն Հայաստան պետության» ճակատը շաբաթ օրվանից մեկնարկել է հանրահավաքների շարք, իրենց ձևակերպմամբ՝ «ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության»:
Ճակատի ներկայացուցիչների ներկայացմամբ իրենք ձևավորել են վերկուսակցական շարժում, որը ներառում է նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Գլխավոր նպատակը երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելն է և Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելը։ Ճակատն ունի նաեւ ճանապարհային քարտեզ, սակայն կոչ է անում երկրում մտահոգ քաղաքական եւ քաղաքացիական բոլոր խմբերին միավորվել եւ համատեղ մշակել գործողությունների ծրագիր: Այդուհանդերձ շաբաթ օրվա հանրահավաքին այդ կոչին արձագանքողներ չեղան, իսկ լավատեսական հաշվարկներով հանրահավաքին մոտ հազար մարդ էր մասնակցում: Ինչպես են պատկերացնում պայքարը Ճակատում եւ ինչ քայլեր են արվելու հաջորդիվ, այս հարցադրումների վերաբերյալ մենք պարզաբանումներ ստացանք Հանուն Հայաստան պետության ճակատի ներկայացուցիչ , ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանից: Ազատամարտիկի կարծիքով Հայաստանում միանշանակ դժգոհ զանգվածը գերակշռում է, պարզապես ժամանակ է հարկավոր, որպեսզի հնարավոր լինի հասթափված հանրության հավատը եւ նորից մարդկանց դուրս հանել փողոցային պայքարի.<< Տարիներ շարունակ ընդդիմությունը հիասթափեցրել է ժողովրդին,խաբել, ես վստահ եմ, որ ճակատում կան ազնիվ մարդիկ ու հարկավոր է միավորվել,մենք չենք ասում՝ մենք պետք է լինենք առաջնորդողը, ասում ենք՝ եկեք անկախ տարաձայնություններից միավորվենք, համագործակցենք, որ ժողովուրդը հավատա, ոտքի կանգնի, այդ դեպքում իշխանություններից ազատվելն անխուսափելի է լինելու>>, մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց ազատամարտիկը: Այդուհանդերձ, նրա կարծիքով մեկնարկի համար ցուցարարների նման ներկայությունն այնքան էլ վատ ցուցանիշ չէ, իրենք չեն հրաժարվելու, շարունակելու են պայքարը:
Վոլոդյա Ավետիսյանը չնայած խուսանավեց պատասխանել, թե արդյոք խորհրդարանական ընդդիմությունը իշխանափոխության նպատակ է հետապնդում՝ թողնելով դա ժամանակի դատին.<<Ժամանակը ցույց կտա՝ ով է իրական ընդդիմություն, ով է իշխանության խաղը խաղում>>, սակայն մի հարցում վստահ է՝ խորհրդարանական ընդդիմությունը անկարող է խորհրդարանում իշխանափոխության եւ առհասարակ որեւէ հարց լուծել.<<Դեմ կամ կողմ քվեարկելով ոչ մի հարց էլ չես կարող լուծել, խնդիրը պետք է լուծել փողոցում, ժողովրդի հետ: Հիմա Բարգավաճին էլ են ընդդիմադիր ուժ համարում, բայց ինչ ընդդումություն է >> :
Դիտարկմանը, որ շատերը մերժում են Ճակատի հետ համագործակցությանը՝ կարծելով, որ դուք շարունակելու եք Սասնա ծռերի սկսած զինված պայքարը, Ավետիսյանը պատասխանեց.<<Մենք իսկզբանե դեմ ենք զենքով հեղափոխություն անելուն եւ հայտարարել ենք այդ մասին>>: Իսկ ինչ գործողություններ է ենթադրում ճանապարհային քարտեզը հարցին պատասխանեց.<< Այնպես անել, որ հրապարակում ժողովրդի կրիտիկական զանգված հավաքվի ու իշխանությունը այլեւս շանս չունենա մնալու: Ես համոզված եմ, որ գալու է այդ պահը եւ ժողովուրդը ինքնակամ դուրս է գալու փողոց: Ժողովուրդը հենց հավատաց ընդդիմադիր ուժին, իմացեք այդ զանգվածն ապահովվելու է>>: Հիշեցրեցինք, որ 2008 թվականին էլ կրիտիկական զանգված հավաքվեց, համաժողովրդական շարժում ծավալվեց, բայց իշխանափոխություն չեղավ.<<Դե երեւի ինչ որ բան այն չեղավ, ինչ որ սխալներ թույլ տվեցին>>:
Անի Սահակյան
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը