Անահիտ Բախշյանը զայրացել է

Արմավիրի մարզի Դողս գյուղի նախկին բնակչուհուց ստացել եմ մի նամակ, որը թե՛ հպարտության զգացում, թե՛ զայրույթի ալիք է բարձրացրել մեջս: Հպարտ եմ զգում նամակագրի քաղաքացիական կերպարի ու պատասխանատվության շատ բարձր զգացման, մեր հասարակության մեջ այսպիսի ՔԱՂԱՔԱՑԻ ունենալու համար, սակայն ինձ զայրացրել է Դողս գյուղի դպրոցի մասին իր նկարագրածը: Աննշան փոփոխությամբ հրապարակում եմ այդ նամակը, որով հերթական անգամ ուզում եմ հրավիրել Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյանի ուշադրությունը նամակում նկարագրված վիճակի վրա: Հատկապես աշխատավարձերի ու դպրոցում դասապրոցեսի կազմակերպման գործընթացի վրա: Հուսամ, այս նամակը կսթափեցնի թե՛ մարզպետին, թե՛ տնօրենին ու ինչպես ես եմ այս նամակը հրապարակավ ներկայացնում, այնպես էլ կունենանք հրապարակային պատասխան: «Ծնունդով Արմավիրի մարզի Դողս գյուղից եմ։ Շատ եմ մտահոգվում գյուղիս ու դպրոցիս մասին, դրա համար էլ Ձեզ եմ գրում։ Մեր դպրոցի 23 տարվա տնօրենն այդ տարիների ընթացքում դպրոցը ճզմելուց և երեխաներին դեգռադացնելուց բացի ոչինչ չի արել։ Ունենալով հայավարի ասած այսպես կոչված լավ թիկունք, 23 տարի շարունակ ինչ֊ինչ ձևերով մնալով պաշտոնում ոչինչ չի արել դպրոցի առաջխաղացման, երեխաների զարգացման, դասապրոցեսի ճիշտ կազմակերպման համար։ Ավելացնեմ, որ դպրոցում ահավոր է կազմակերպվում դասապրոցեսը։ Ով երբ ուզի, ոնց ուզի վիճակ է։ Նաև աշխատավարձերից անհասկանալի պահումներ է անում` ստորագրել տալով մեկ գումարի դիմաց, բայց լրիվ այլ գումար տալով։ Այսքան ժամանակ ոչ ոք ձայն չի հանել աշխատանքը չկորցնելու և այդ չեղած գումարից էլ չզրկվելու պատճառով, բայց այլևս հերիք է։ Ժամանակն է պատասխան տան երեխաների ապագան փչացնելու և հայրենիքի "հերն անիծելու" իրենց "սուրբ" գործի համար։» Հ.Գ. Արմավիրի մարզի Դողս գյուղի դպրոցի տնօրեն Գոհար Ավետիսյանին խորհուրդ չէի տա զբաղվել նամակի հեղինակի շատ տարածված փնտրտուքով ու դպրոցի մանկավարժներին, երեխաներին ահաբեկելով: Դա իր համար շատ ավելի վտանգավոր ու անհեռանկարային կլինի: Խոստանում եմ: Անահիտ Բախշյան Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ 16.03.2018թ.

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am