Թուրքական զորքերը հրետակոծել են Աֆրինը
Թուրքական հրետանին առավոտից ինտենսիվ կերպով գնդակոծում է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ): Այդ մասին հայտնել է Firat քրդական գործակալությունը: Առնվազն 18 մարդ է զոհվել Էլ-Քադիմայի, Աշրաֆիայի եւ Մահմուդիայի շրջաններում: Կարմիր Մահիկի քրդական ընկերության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են կատարում կամավորների խմբերի հետ միասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
