Թուրքիայի մեջլիսի պատգամավորը Բաքվում կաթված է ստացել
Թուրքիայի մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելլեդդին Իհսանօղլուն Բաքվում կոնֆերանսի շրջանակում ելույթի ժամանակ կաթված է ստացել: Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Իր ելույթի ժամանակ Իհսանօղլուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզ է դարձել, որ նա ինֆարկտ է ստացել: Ներկայում Իհսանօղլուն վերակենդանացման բաժանմունքում է:
