Ամուլսարում սպասվում է ջրերի աղտոտում. Լիդիանը սխալ եւ անհիմն պնդումներ է անում

Գիտությունների դոկտորներ Անն Մաեստի, Անդրեա Գերսոնի եւ Ռոջեր Սմարթի կողմից 2018թ. փետրվարի 13-ին հրապարակվել են երկու հուշագրեր, որոնք պատասխանում են Լիդիանի փորձագետ Լարրի Բրեքենրիջի ս․թ․ հունվարին արված հայտարարություններին: Այս մասին ասված է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: Հատկապես միջազգայնորեն ճանաչված երկրաքիմիկոս դոկտոր Անն Մաեստի հրապարակած անգլերեն հուշագիրը վերջնականապես վկայում եւ ապացուցում է Ամուլսարում արտադրվող թթվային դրենաժի բարձր մակարդակը: Օգտագործելով «Թթվայնացման կանխարգելման միջազգային ցանցի» (INAP) «Թթվային ապարների դրենաժի համաշխարհային ուղեցույցի» (GARD Guide) առաջարկած մոտեցումները եւ հիմնվելով Լիդիանի փաստաթղթերի ու տվյալների վրա՝ մեկ անգամ եւս հաստատվում է, որ Ամուլսարում գրեթե ամբողջ հանքաքարը եւ թափոնների վերլուծված նմուշները պոտենցիալ թթվագոյացնող են։ Սրանով վերջնականապես ջախջախվում են Լիդիանի փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջի այն պնդումները, թե «հանքաքարը լիովին օքսիդացված է, իսկ դատարկ ապարների միայն մի մասն է պոտենցիալ թթվագոյացնող», եւ որ «հանքաքարում թթվային դրենաժի ռիսկ չկա»։ Ներկայացնում ենք դոկտոր Անն Մաեստի հուշագրի ամփոփման թարգմանությունը․ «Ամփոփում - Այս հուշագիրը արձագանքում է Global Resource Engineering (GRE) ընկերության ինժեներ Լարրի Բրեքենրիջի կողմից արված հայտարարություններին` կապված Ամուլսարի ոսկու ծրագրի հետեւանքով աղտոտման արտադրողական բնութագրերի հետ: - Լարրի Բրեքենրիջը պնդում է, որ Ամուլսարի հանքավայրը թթվագոյացնող չէ, իսկ դատարկ ապարների լցակույտի թափոնների միայն մի մասն է թթու առաջացնող: Այս հայտարարությունները չեն համապատասխանում անգամ Լիդիանի կողմից արված սեփական հետազոտությունների արդյունքներին եւ անտեսում են այն փաստը, որ բացահանքերի երկրաբանական բարդությունների պատճառով՝ դժվար է թափոնները հաջողությամբ բաժանել հանքաքարից: - Լիդիանը նշում է, որ պարոն Բրեքենրիջը անկախ փորձագետ է, սակայն նրա ընկերությունը՝ GRE-ն, բազմաթիվ տեխնիկական ուսումնասիրություններ եւ հաշվետվություններ է ներկայացրել Լիդիանի եւ Ամուլսարի նախագծի համար։ - Լիդիանը թերագնահատել է Ամուլսարի հանքաքարի եւ թափոնների թթվագոյացման պոտենցիալի ներուժը, քանի որ կիրառել է հնացած մասնագիտական մոտեցում, որը չի առաջարկվում GARD Guide-ի կողմից, որոնք Լիդիանն իր փաստաթղթերում շարունակաբար մեջբերում է եւ ասում, որ հետեւում է դրանց: Օգտագործելով GARD Guide-ի առաջարկած միջազգային մոտեցումը՝ ստացվում է, որ գրեթե ամբողջ հանքաքարը եւ վերլուծված թափոնների նմուշները պոտենցիալ թթվագոյացնող են: - Լիդիանի մեղմացման միջոցառումները թթվագոյացումը կանխելու կամ նվազեցնելու համար հիմնված են հանքաքարի եւ թափոնների թթուների արտազատման ու աղտոտման պոտենցիալների վերաբերյալ սեփական սխալ եզրակացությունների վրա: - Պարոն Բրեքենրիջի հայտարարությունները ցածր թթվագոյացման պոտենցիալի մասին անտեսում կամ չեն հիշատակում հանքավայրի աղտոտող բաղադրիչների ներհոսքը դեպի մոտակա ջրահոսքերն ու ստորերկրյա ջրերը: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ամուլսարում թափոնների լցակույտից եւ բացահանքերից արտահոսող ջրերը պարունակելու են մետաղների, սուլֆատի եւ նիտրատի ավելի բարձր կոնցենտրացիաներ քան Հայաստանի ջրի որակի չափանիշներն են։ Դա տեղի է ունենալու ինչպես շահագործման ընթացքում, այնպես էլ դրանից շատ տարիներ անց: Ջրային հոսքերի մոտիկությունը ենթադրում է, որ աղտոտող նյութերն արագորեն կհասնեն մակերեւութային ջրերին եւ աղբյուրներին: - Հաշվի առնելով Ամուլսարի թափոնների եւ հանքաքարի արտազատման խոշոր ներուժը, աղտոտող նյութերը եւ այդ փաստի գնահատման բացակայությունը հանքավայրի շահագործման նախագծերի մեջ՝ դատարկ ապարների լցակույտը եւ կույտային տարրալվացման հարթակը պետք է ամբողջովին վերանախագծվեն` լավագույն փորձի կիրառմամբ: Բացի դրանից, այդ օբյեկտները պետք է ավելի հեռու տեղադրվեն ջրային հոսքերից եւ ավելի մոտիկ հանքափոսերին»: Հիշեցնենք, որ 2017թ․ հունիս ամսից առ այսօր չորս միջազգային փորձագետներ Ավստրալիայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից ներկայացրել են թվով 11 հաշվետվություններ եւ հուշագրեր, որոնցում գիտականորեն հիմնավորված ներկայացված են Լիդիանի փաստաթղթերում, ռիսկերի գնահատումներում եւ կառավարման պլաններում առկա բազմաթիվ թերություններ, բացթողումներ, միջազգային չափանիշներով անընդունելի մեթոդների կիրառման դեպքեր, հետազոտված նմուշների անբավարար քանակներ, սխալ եզրահանգումներ եւ ենթադրություններ, ընդհանրապես չգնահատված կամ նվազեցված ռիսկեր, ընկերության պատասխանատվության մեխանիզմների բացակայություն եւ այլ լրջագույն խնդիրներ։ Դրանցում նրանք պատասխանել են նաեւ այս ընթացքում Լիդիանի ներկայացրած բոլոր պատասխան հիմնավորումներին եւ սխալ եզրահանգումներին։ Պարզվել է, որ Ամուլսարի դեպքում 600-700 միլիոն ԱՄՆ դոլարհարկավոր կլինի միայն հանքի թթվային ապարների դարավոր դրենաժի հետեւանքով աղտոտված ջրերի մաքրման համար։ Պարզվել է նաեւ, որ Լիդիանին դեռ անհրաժեշտ է կատարել մոտ երեք տասնյակ հանձնարարականներ եւ ուսումնասիրություններ, որոնցից մի մասը խոշոր են, խիստ ծախսատար եւ երկարաժամկետ։ Դրանք վերաբերում են կույտային տարրալվացման հարթակը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, դատարկ ապարների լցակույտի աշխատանքային պլանին, երկրաքիմիական բնութագիրը եւ թթվային ապարների դրենաժի կառավարումը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, աղտոտվող ջրերի վնասազերծման համակարգերին եւ ջրային հաշվեկշռի համար կիրառված կանխատեսելի մոդելներին։ Բոլոր չորս գիտնականները եկել էին հետեւյալ միասնական եզրահանգմանը․ «Լիդիանի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատեւ թթվագոյացումը սպառնում է ջրի որակին։ Ընդհանուր խորհուրդն այն է, որ հանքարդյունաբերությունը չպետք է սկսվի նախքան բնապահպանական չլուծված հարցերը պատշաճ կերպով չուսումնասիրվեն անկախ մարմինների/խորհրդատուների կողմից: Նրանց բացահայտած թերությունները պետք է ներառվեն թթվային եւ հանքաբեր ապարների դրենաժի (ԹՀԱԴ) կառավարման պլանում, որը ներառում եւ հստակեցնում է թե՛ կառավարության, թե՛ ընկերության պատասխանատվությունները եւ պարտավորությունները»։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ՀՀ նախորդ կառավարությունը թույլատրել այս աղետալի ծրագրի իրագործումը, եւ ինչո՞ւ է ներկա կառավարությունն անտեսում հայկական եւ միջազգային գիտնականների անհերքելի փաստարկներն ու շարունակում ամեն կերպ աջակցել Լիդիանին։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am