Պատրաստվել պատերազմի, բայց ահա թե ինչպես

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի ցանկացած սադրանքի՝ Բաքվի լայնամասշտաբ զորավարժության մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է՝ անկախ այն բանից, թե տվյալ պահին ինչ է անում Ադրբեջանը կամ, առավել ևս, զորավարժություն անո՞ւմ է, թե՞ ոչ: Ադրբեջանի զորավարժությունն ընդհանրապես չի կարող լինել պատերազմի պատրաստվել-չպատրաստվելու ցուցիչ, ինդիկատոր, որովհետև այդ երկիրը պետական քաղաքականության մակարդակով շատ վաղուց, արդեն մի քանի տարի շարունակ չի թաքցնում, որ պատերազմն իր, այսպես ասած, դիվանագիտական գործիքակազմի առանցքային տեղում է: Հետևաբար, եթե Ադրբեջանը չաներ լայնամասշտաբ զորավարժություն, դա դեռ ամենևին չէր նշանակելու, որ չի պատրաստվում պատերազմի: Եվ ավելին՝ լայնամասշտաբ զորավարժությունն ու ագրեսիվ տոնի բարձրացումը ըստ էության կարող են նշանակել այն, որ Ադրբեջանը առայժմ հեռու է պատերազմական որևէ պլանի իրատեսականությունից կամ իրականանալիությունից և այդ իսկ պատճառով կարիք ունի «վակուումը» լցնել հակառակով՝ պատերազմի, այսպես ասած, շնչով: Այսինքն՝ որքան լայնամասշտաբ զորավարժությունը և Ալիևի մի շարք գործողություններ ու հայտարարություններ պատերազմի հստակ տրամադրվածության և նպատակադրության նշան կարող են լինել, առնվազն նույնքան էլ դրանք կարող են լինել հենց իմիտացիայի ձգտում, քանի որ իրական պատերազմի հնարավորություն և հեռանկար Բաքուն չի տեսնում: Ահա թե ինչու Բաքվի ընթացիկ, մարտավարական քայլերը չեն կարող լինել մեզ համար կողմնորոշիչ: Կողմնորոշիչը Հայաստանի համար կարող է լինել մեկը՝ Ալիևը քնա՞ծ է, թե՞ արթուն, հանգստանո՞ւմ է, թե՞ մարզվում, նրանից պետք է սպասել ամեն ինչ և նույնիսկ միշտ ավելին: Սա է Հայաստանի խաղաղության բանաձևը, որն անկասկած մեր երազած բանաձևը չէ, սակայն մեզ պարտադրվածն է, և մեր երազանքների հանդեպ, այսպես ասած, տեր կանգնելու համար մենք ստիպված ենք պարտադրված կերպով սպասել ամեն ինչ և պատրաստվել պատերազմի ավելի, քան կարող ենք անգամ պատկերացնել սպառնալիքը: Միայն այդպես մենք կարող ենք ունենալ ավելի կայուն ու խաղաղ տարածաշրջան: Ադրբեջանը մեզ չի թողել այլընտրանք: Մյուս կողմից, սակայն, պատրաստվել պատերազմի՝ ամենևին չի նշանակում կենտրոնանալ միայն ռազմական հզորությունների գեներացիայի ուղղությամբ: Պատրաստվել պատերազմի՝ այն բացառելու համար, նշանակում է առավելագույն արդյունավետությամբ ձգտել խաղաղության յուրաքանչյուր օր, այսինքն՝ արդյունավետ ապրել խաղաղությունը: Իսկ խաղաղությունն արդյունավետ ապրելու համար այդ արդյունավետությունը պետք է ունենա բազմազան կառուցվածք: Այսինքն՝ արդյունավետ կառավարում, արդյունավետ տնտեսություն, հանրային և պետական արդյունավետ ինստիտուտներ, արդյունավետ քաղաքական մրցակցություն, արդյունավետ արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն, արդյունավետ ռեգիոնալ հարևանություն և նախաձեռնություններ: Դա շղթա է, որի թեկուզ մեկ օղակի բացակայությունը կամ թուլությունը բերելու է ամբողջ շղթայի կտրվելու վտանգ: Այդ իմաստով, մեծ հաշվով, մենք ինքներս թերևս պետք է սպասումներ ձևավորենք Բաքվի մոտ՝ թե՛ աշխարհում, թե՛ Բաքվում: Հայաստանը պետք է դնի այնպիսի պետական սուբյեկտության նշաձող, որից մշտապես դրական սպասումներ պետք է ունենա աշխարհը՝ համաշխարհային կյանքի բազմազան համատեքստում, և որից մշտապես պետք է սպասումներ ունենա Բաքուն՝ քաղաքական նոր իրավիճակների ստեղծման համատեքստում, որն Ադրբեջանին մշտապես կպահի ռազմատենչ իմիտացիայի դաշտում՝ դրանից դուրս գալն ու իրական գործողություններ սկսելը դարձնելով անհնար, առաջին հերթին՝ քաղաքականապես: Ադրբեջանը չի գնա որևէ քայլի, քանի դեռ աշխարհը Հայաստանի հանդեպ ապրելու է դրական մասնակցային սպասումով: Ադրբեջանը չի գնա աշխարհի դեմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am