Նադեժդա Սավչենկոյին կհարցաքննե՞ն ստի դետեկտորի միջոցով
Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն Գերագույն Ռադայում Ուկրաինայի ազգային անվտանգությանը և Գլխավոր դատախազությանը առաջարկել է իրեն հարցաքննել պոլիգրաֆի (ստի դետեկտորի) միջոցով: Այս մասին հաղորդում է УНИАН–ը։ «Առաջարկում եմ դատախազությանը և բոլոր համապատասխան մարմիններին հրապարակայնորեն հարցաքննել ինձ պոլիգրաֆի՝ ստի դետեկտորի միջոցով և հրապարակայնորեն՝ ամբողջ Ուկրաինայով և ամբողջ աշխարհի առաջ լսել հարցերի պատասխանը, եթե նրանք չեն վախենում»,–ասել է նա։
