Պատժամիջոցներ, գաղտնի բանակցություններ, գործարքներ

Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին օրենքի նախագիծը աջակիցներ է հավաքում։ Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի՝ չորս կոնգրեսականներ, այդ թվում՝ Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ Ջիմ ՄըքԳովերնը, միացել են «Ադրբեջանում ժողովրդավարության ակտ» օրինագծին, որով նախատեսվում է անհատական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների դեմ, ովքեր մասնակցել են լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր ու կրոնական խմբերի ներկայացուցիչների քաղաքական հետապնդումներին: Օրինագիծը շրջանառության մեջ է դրել Նյու Ջերսիից ընտրված հանրապետական ազդեցիկ կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթը, ով «Թուրան»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ինքն ու իր գործընկերները շատ լուրջ են տրամադրված։ «Մենք մտադիր ենք Ալիևին ապացուցել, որ իր այդ քաղաքականությունը, որն ուղղված է կոնկրետ մարդկանց՝ լրագրողներին, ընդդիմադիրներին ճնշելուն, վատ ավարտ է ունենալու»,- հայտարարել է կոնգրեսական Սմիթը։ Վերջերս Սմիթը հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ՝ կոչ անելով ԵԱՀԿ-ի ղեկավարությանն ու ԱՄՆ-ի կառավարությանը քննարկել քաղբանտարկյալների ու Ադրբեջանում մամուլի ազատության ճնշումների հարցերը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարտի վերջերին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նա մասնակցելու է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ «Թուրան»-ի մեկնաբանը նշում է, որ այցի շրջանակում տեղի են ունենալու մի շարք կարևոր, սկզբունքային հանդիպումներ և բանակցություններ, որոնց արդյունքներից էլ կախված կլինի ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ապագան։ Ադրբեջանական minval.az լրատվական կայքն էլ, հղում անելով դիվանագիտական իր հուսալի աղբյուրներին, մի քանի օր առաջ հայտնել էր, որ հնարավոր պատժամիջոցների սահմանման շուրջ Վաշինգտոնի և Բաքվի միջև ընթանում են գաղտնի բանակցություններ, և որ կողմերը փորձում են քննարկվող հարցերը համաձայնեցնել մինչև նյույորքյան գագաթնաժողովը։ Ըստ աղբյուրի՝ կողմերի պահանջները հայտնի են՝ Վաշինգտոնը Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Բացի այդ, ամերիկյան կողմը մտադիր է հավասար դերակատարություն ունենալ Կասպից ծովում անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև մեծացնել դեպի Աֆղանստան ռազմական նշանակության բեռներ հասցնելու համար աջակցությունը: Ադրբեջանն իր հերթին պայման է դնում՝ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորումը, վերահսկողության տակ վերցնել Նահանգներում գործող հակաադրբեջանական խմբերի գործունեությունը։ «Քննարկումների համար ժամանակը սահմանափակ է, Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ որոշումներն ընդունվեն մինչև նյույորքյան գագաթնաժողովը»,- աղբյուրի խոսքերն է փոխանցում minval.az-ը՝ շարունակելով.- «Եթե Նյու Յորքում նախագահներ Օբամայի և Ալիևի միջև դեմ առ դեմ հանդիպում տեղի չունենա, կնշանակի, որ կողմերը պայմանավորվածության չեն հասել»։ Պաշտոնական Բաքուն ավելի վաղ հայտարարել է, թե իր դեմ պատժամիջոցներ սահմանել ցանկացող կոնգրեսական Սմիթը գործում է հայկական լոբբիի պատվերով։ Կոնգրեսի կողմից օրինագիծը ընդունվելու դեպքում Ադրբեջանի իշխանությունները սպառնում են պատասխան քայլեր ձեռնարկել։ «Մարդու իրավունքների վիճակը Միացյալ Նահանգներում» վերտառությամբ օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է. Ադրբեջանական Միլի մեջլիսի իշխող կուսակցության պատգամավորն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ, նախ՝ իր երկրի ներքին գործերին խառնվելու, ապա նաև՝ այդ երկրում «մարդու իրավունքների համատարած խախտումների» համար։ Ի դեպ, ուշագրավ տեղեկություն ստացվեց օրերս` ԱՄՆ նախկին կոնգրեսականը լքել է ադրբեջանական լոբբիստական խումբը... Ինդիանա նահանգից ընտրված նախկին կոնգրեսականը հրաժարական է տվել նաև Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից: Այս խմբի ղեկավարը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդի Անար Մամեդովն է, ով ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դառնալ ցանկացող միլիարդատեր Դոնալդ Թրամփի բիզնես-գործընկերն է: Opensecrets.org-ի տվյալներով՝ 2011-ից ի վեր Մամեդովները ավելի քան 12 միլիոն դոլար են ծախսել լոբբիստների վրա: «Արդեն մեկ տարի է՝ ո՛չ Դուք, ո՛չ Անարը կապ չեք հաստատում ինձ հետ: Ընդունե՛ք իմ այս նամակը որպես հրաժարական», - մարտի 1-ին գրել է Բերթոնը Ջեյմս Ֆաբիանիին, ով ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբինգով զբաղվող ընկերության ղեկավարն է: Բերթոնը Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը գլխավորում է 2013-ից՝ 30-ամյա օրենսդրական գործունեությունը դադարեցնելուց մեկ ամիս անց։ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ իրականացնողների և ադրբեջանական լոբբիստական խմբերի միջև համառ պայքար է ընթանում, որը վերջին շրջանում ավելի ցայտուն է դարձել` հատկապես այս ամսվա վերջին Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի` ԱՄՆ կատարվող այցերի նախաշեմին: Թե ինչ հանգուցալուծում կգտնվի` պարզ կդառնա մոտ ապագայում: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am