Նոր ծրագիր ԵՊՀ-ում

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանի հետ ստորագրեց համագործակցության հուշագիր։

Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանում վերահաստատված 40 երիտասարդներ հնարավորություն կստանան ԵՊՀ-ում մասնակցելու հատուկ դասընթացների, որոնց նպատակն է սովորեցնել հայկական աշխատաշուկայի առանձնահատկությունները։Ծրագիրը նախատեսված է հակամարտության գոտիներից, հատկապես՝ Սիրիայից և Ուկրաինայից, ինչպես նաև Ջավախքից Հայաստան տեղափոխված այն երիտասարդների համար, որոնք ունեն բարձրագույն կրթություն, սակայն կարիք ունեն անհրաժեշտ մասնագիտացումների՝ հայկական աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալու համար։ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորեց հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ նման ծրագրերը պետք է ավելի շատ լինեն ու նպատակային, քանի որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն խոսքով, այլև գործով աջակցելու իր հայրենադարձ զավակներին։Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության գործառնությունների տնօրեն Շաղիկ Մարուխյանն իր շնորհակալությունը հայտնեց ԵՊՀ ռեկտորին՝ կարևոր գործում աջակցություն ցույց տալու համար. «Մեզ համար մեծ պատիվ է որպես գործընկեր աշխատել ԵՊՀ-ի հետ: Վորլդ Վիժն Հայաստանն ակտիվորեն աշխատում է ինչպես երեխաների, այնպես էլ երիտասարդների հետ, որոնց շրջանում գործազրկության մակարդակը ավելի քան 40% է` մոտ 2.5 անգամ ավելի բարձր, քան միջին գործազրկության ցուցանիշն է Հայաստանում: Այդ իսկ պատճառով այս խնդրին անդրադառնալ է պետք և առաջին հերթին հայ երիտասարդների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն հասնել հաջողության ու արժանապատիվ կյանք ունենալ»:ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ևս մեծ հույսեր է կապում ծրագրի հետ, քանի որ այն կարող է նաև սոցիալական խնդիր լուծել. օրինակ՝ սիրիահայերն այժմ Հայաստանում հայտնի են գլխավորապես որպես հմուտ արհեստավորներ, ինչը թեև լավ է, բայց որոշակի հասարակական շերտավորում է ստեղծում։Նախատեսվում է, որ ծրագրի ավարտից հետո նրա մասնակիցները կկարողանան աշխատանք գտնել Հայաստանի բանկային համակարգում, հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններում, ինչպես նաև մի շարք այլ բնագավառներում։Նշենք, որ ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի կողմից:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am