Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հետաձգել է ԱՄՆ այցելությունը՝ Թիլերսոնի պաշտոնանկության մասին հայտարարությունից հետո
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուի այցը Վաշինգտոն, որ նշանակված էր մարտի 19-ին, հետաձգվել է և այցի նոր ամսաթիվը չի նշվում: Այս մասին հաղորդում է երկրի ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի հետաձգման մասին հաղորդումը հայտնվել է այն բանից հետո, երբ երեքշաքբի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանեց Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից և այդ պաշտոնում առաջարկեց ԿՀՎ գործող տնօրեն Մայք Պոմպեոյի թեկնածությունը: Չավուշօղլուն Վաշինգտոնում պետք է բանակցություններ վարեր Թիլերսոնի հետ:
