Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն առյուծի սիրտ է կերել

Երևանի քաղաքապետի 2015թ. հունիսի 4-ի հ. 1704-Ա որոշմամբ հաստատված քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կանոնադրության 4-րդ կետի համաձայն սույն վարչությունը պետք է վերահսկի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության ոլորտի օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման օրինականության ընթացքը: Ստորև նկարագրում եմ քաղաքապետի վերոնշյալ կանոնադրության չգործելու ու վարչական շրջանի ղեկավարի կողմից ԿԳ նախարարի հրամանը շրջանցելու փաստ, որը վկայում է, թե ինչպիսի ամենաթողություն է տիրում մանկապարտեզների տնօրենների «ընտրությունների» ժամանակ և սա միակը չէ: Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանը 2016թ. մայիսի 26-ին ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքել Դիանա Մուրադյանի հետ, որից հետո 1 տարի 5 ամիս անց՝ 2017թ. հոկտեմբերի 4-ին, հիմք ընդունելով մրցութային հանձնաժողովի որոշումը, նրան նշանակել է տնօրեն՝ խախտելով «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը հաստատելու մասին» հ. 416-Ն հրամանով հաստատված հավելվածի 2-րդ բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը: Սույն խախտումը հայտնաբերվել է ԿԳՆ տեսչության կողմից, որը 2017թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 7-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունում իրականացրած ուսումնասիրության մեջ կատարել է հետևյալ արձանագրությունը. «3) Հ. 120 մանկապարտեզի տնօրենի ընտությունն իրականացվել է խախտումով. մինչև մրցույթին մասնակցելու օրը հավակնորդը չի ունեցել վերջին տասը տարում երկու տարվա ստաժ»։ Այս խախտումը բացահայտվելուց հետո անմիջապես՝ դեկտեմբերի 14-ին, պարոն Ուլիխանյանը Դիանա Մուրադյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից, տնօրենի պաշտոնակատար է նշանակել ոմն Արուսյակ Վարդանյանին և այդ հրամանում ոչինչ չկա այն մասին, որ Դիանա Մուրադյանին նշանակել է ուսումնական գծով փոխտնօրեն: 2018թ. հունվարի 29-ին պաշտոնակատար Արուսյակ Վարդանյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից ու թ.120 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները կրկին դրել այս անգամ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Դիանա Մուրադյանի վրա: Քանի որ պարոն Ուլիխանյանը տեղյակ չի ոլորտի օրենքներից, կարգերից ու մեղմ ասած, իրեն դրանք բոլորովին չեն հետաքրքրում, որովհետև առյուծի սիրտ է կերել ու իրեն թույլատրվում է շրջանցել ցանկացած օրենք, կարգ, ապա «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը հաստատելու մասին» հ. 416-Ն հրամանով հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը կրկին խախտելով որոշել է Դիանա Մուրադյանին ուսումնական գծով տնօրենի տեղակալ նշանակել այն դեպքում, երբ ըստ վերոնշյալ հրամանի, նրան անհրաժեշտ էր վերջին 7 տարվա ընթացքում հատկապես նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ: Եզրակացություն. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 29.01.2018թ. N01 հրամանը ծայրից ծայր ապօրինի է ու պարոն Ուլիխանյանն այն պետք է չեղյալ հայտարարի: Ի դեպ, այս փաստի վրա հրավիրում եմ նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավարի ուշադրությունը: Անահիտ Բախշյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am