Քառյակ ձևաչափով հանդիպում Ադրբեջանում. ովքեր են մասնակիցները
Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները այսօր կհանդիպեն Բաքվում, որտեղ կքննարկեն ռեգիոնալ անվտանգության և տնտեսական համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Ինչպես նշվում է՝ քառյակ ձևաչափով նման հանդիպում անցկացվում է առաջին անգամ: Հնդիպմանը արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ռեգիոնալ խաղաղության, կայունության և անվտանգության, ինչպես նաև տնտեսության, տրանսպորտի էներգետիկայի զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման հետ կապված հարցեր:
