Շախ և մատ «Գազպրոմին»

Այն, ինչ կատարվեց մի քանի ամիս տևած ռուս-վրացական գազային բանակցությունների արդյունքում` ռուսական կողմի համար ֆիասկո անվանելը դեռ մեղմ է ասված... Վերջապես պաշտոնական Թբիլիսիի և ռուսական «Գազպրոմ»-ի միջև ամիսներ տևած բանակցությունները հանգուցալուծվեցին հօգուտ Վրաստանի: Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն նախօրեին հայտնեց, թե Մոսկվայից դրական պատասխան է ստացել՝ նախկինի պես կշարունակեն ստանալ հումք, այսինքն՝ Վրաստանով տարանցվող բնական գազի 10 տոկոսը: «Գազպրոմ»-ի հետ համաձայնությունը ձեռք է բերվել, և մնում է միայն ստորագրվի: Մնում ենք նույն այն պայմանագրի շրջանակում, որը գործում էր տարիներ շարունակ: Որպես տարանցման վճար կշարունակենք ստանալ հումքի տեսքով», - վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Կալաձեն: Հիշեցնենք՝ ռուսական կողմը ցանկանում էր տարանցման համար ոչ թե գազով, այլ փողով վճարել՝ հաշվի առնելով միջազգային շուկայում գազի գնի անկումը: Վրացական կառավարությունը, պատճառաբանելով, որ Ադրբեջանն ի վիճակի չէ բավարարել Վրաստանում աճող գազի պահանջարկը, սկսեց բանակցել «Գազպրոմ»-ի հետ կապույտ վառելիքի հավելյալ ծավալների ձեռքբերման շուրջ: Բացի այդ, Թբիլիսիում մտավախություն կար, որ Մոսկվայի հետ երկար ընդմիջումից հետո կրկին ֆինանսական հարաբերությունների մեջ մտնելը կարող է երկիրը կախվածության մեջ դնել «Գազպրոմ»-ից: Կախա Կալաձեն «Գազպրոմ»-ի ղեկավարություն ամիսներ շարունակվող գաղտնի բանակցությունների մասին լուրը Վրաստանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Մինչ Վրաստանի վարչապետի՝ էներգետիկ հարցերով առաջին տեղակալ Կալաձեն հայտարարում էր, թե «Գազպրոմ»-ի հետ քննարկում է տարանցիկ գազի ծավալների ավելացման, առևտրային ընկերությունների կողմից ռուսական գազի ձեռքբերման հեռանկարին վերաբերող հարցեր, Վրաստանի ընդդիմությունը փողոց դուրս եկավ: Բողոքի ալիքը ստիպեց պաշտոնական Թբիլիսիին կապույտ վառելիքի հավելյալ ծավալների ձեռքբերման այլընտրանքային ուղիներ փնտրել: Այդ նպատակով Կալաձեն զուգահեռ բանակցություններ սկսեց Իրանի և Ադրբեջանի հետ: Արդյունքում, ադրբեջանական կողմն արեց ամեն ինչ՝ բավարարելու Վրաստանի պահանջարկը․ նախ համաձայնեց մեծացնել Վրաստան մատակարարումները 500 միլիոն խորանարդ մետրով, ապա նաև խոստացավ գների հարցում որոշակի զիջումների գնալ: Թբիլիսին ՌԴ-ից գազի հավելյալ մատակարարումների կարիք չունի Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը երկրի էներգոանվտանգության համար ապահովել է լավագույն պայմաններ, և այժմ Վրաստանը կարիք չի զգում Ռուսաստանից գազի հավելյալ մատակարարումների համար։ Ջանելիձեի խոսքերով՝ նման հնարավորություն է ընձեռել ադրբեջանական SOCAR-ի հետ ձեռք բերված գազային նոր համաձայնագիրը, որով Ադրբեջանը հավելյալ 500 միլիոն խորանարդ մետր գազ կմատակարարի Վրաստանին։ Նախօրեին Վրաստանի կառավարությունն ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հուշագիր են ստորագրել Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալը մեծացնելու վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը։ Արտահանվող գազի ծավալը հայտնի չէ։ Ադրբեջանական SOCAR-ի հետ համաձայնագրի կնքումից հետո այլևս գոյություն չունի Իրանից բնական գազ գնելու անհրաժեշտություն, SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։ Նրա խոսքով՝ վրացական կողմը սկսել է զուգահեռ Իրանի հետ բանակցություններ վարել, քանի որ հայտարարվել էին Ադրբեջանից բնական գազի մատակարարումների տեխնիկական խնդիրների մասին. «Մենք հանդիպում ունեցանք, քննարկեցինք այն մասին, թե որքանով է հնարավոր իրանական գազ ստանալը։ Տեսականորեն կա դրա հնարավորությունը, սակայն այսօր այլևս գոյություն չունի նման անհրաժեշտություն։ Մենք համաձայնագիր ենք կնքել ռազմավարական գործընկերոջ, ընկերության հետ, որը կապահովի Վրաստանին բնական գազի մատակարարումներով ու կբավարարի շուկան»։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն նույնպես հայտարարել է, որ երկիրը կարիք չունի ռուսական «Գազպրոմ» ընկերությունից հավելյալ ծավալի գազ գնելու: ««Գազպրոմի» հետ բանակցությունները դեռ ավարտված չեն, և պայմանագիր կնքված չէ։ Մենք մի քանի օր առաջ նրանց ուղարկեցինք մեր վերջին առաջարկը, ըստ որի՝ նախկինի նման կստանանք հումքի, այսինքն՝ բնական գազի 10 տոկոսը։ Ներկա փուլում մեզ անհրաժեշտ չեն հավելյալ ծավալներ։ Վրաստանն առաջիկա տարիներին ապահովված կլինի գազով»,- ասել է Վրաստանի էներգետիկայի նախարարը։ Նկատենք, որ Վրաստանի ընդդիմության հազարավոր կողմնակիցներ կենդանի շղթա էին նախօրեին կազմել Թբիլիսիի փողոցներում՝ ի նշան բողոքի «Գազպրոմի» հետ կառավարության վարած բանակցությունների: Նման բողոքի ակցիան Վրաստանում առաջինը չէր: Ակցիայի մասնակիցները, 7 կմ երկարությամբ կենդանի շղթա կազմելով, ասում են, որ երկիրը կարող է հայտնվել Ռուսաստանից չափից դուրս կախվածության մեջ: Ադրբեջանն ու Վրաստանը խորացնում են ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ ընդունել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեին, որը գոհունակություն է հայտնել պաշտոնական առաջին այցով Ադրբեջան այցելելու կապակցությամբ։ Նշելով, որ երկու երկրների արտգործնախարարների կապերը կրում են կանոնավոր բնույթ՝ Իլհամ Ալիևն ընդգծել է երկու երկրների ԱԳՆ-ների միջև համագործակցության կարևորությունը։ Ալիևը հայտարարել է, որ երկու երկրների միջև մի շարք հարցեր արդեն իսկ հաջողությամբ լուծված են, և երկու երկրներն ավելի են մերձեցել միմյանց։ Ալիևի խոսքով՝ համագործակցությունն ակտիվորեն շարունակվում է, և կապերն էլ ավելի զարգացնելու համար լավ հնարավորություններ կան քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով։ Ալիևը հույս է հայտնել, որ Ջանելիձեի ադրբեջանական այցը լավ հնարավորություն կտա հստակեցնելու այս տարի պլանավորված միջոցառումների ծրագիրը։ Վրաստանի ԱԳ նախարար Ջանելիձեին ընդունել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու նախագծի հարցը։ Ընդգծվել է, որ տարածաշրջանով անցնող այդ երկաթուղին կապահովի Արևելքի կապն Արևմուտքի հետ։ Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները։ Մամեդյարովը հայտարարել է, որ Վրաստանի հետ իրենց հարաբերությունները գտնվում են ավելի բարձր մակարդակի վրա, քան՝ ռազմավարական համագործակցությունն է: «Այսօր մենք մեր վրացի գործընկերոջ հետ քննարկել ենք երկրների ռազմավարական գործընկերության զարգացումն ու խորացումը»,- հայտնել է նա։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am