Պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի. Շավարշ Քոչարյան
«Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի :Մենք բոլորին հետևում ենք, բնական է` միշտ պետք է պատրաստ լինենք իրենց կողմից ցանկացած քայլի: Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, նաև նախընտրական շրջան, բայց պետք չէ միայն դրանով դա բացատրել: Պետք է միշտ ուշադիր լինել նրանց գործողություններին», -Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների վերաբերյալ հարցին:
