Իրաքում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել
Իրաքի հյուսիսում՝ Էրբիլ քաղաքի շրջանում, ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Անձնակազմի բոլոր անդամները ողջ են, նրանք ստացել են ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ: ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ կործանման պատճառը տեխնիկական է: Ներկա պահին պարզվում են տեղի ունեցածի մանրամասները:
