Քոչարյանը վերցնում է նետված ձեռնոցը, որն է լինելու հաջորդ քայլը

Ներքաղաքական առանցքային գործընթացների փուլում, երբ իշխանության վախի սլաքները ուղղվում են ամենուր, եւ հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմը ու այդ վախը փաթեթավորվում է Մարտի 1-ի թեմայի տեսքով, որը վերջին շրջանում արծարծում են ինչպես ընդդիմադիրներն, այդ թվում հանրապետական պատգամավորները, Ռոբերտ Քոչարյանը խախտեց տեւական լռությունը ու սովորության համաձայն իրերը կոչեց իրենց անուններով։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Քոչարյանի ոչ պաշտոնական 2-rd.am կայքում ոչ պատահական հարցազրույց է ներկայացրել կամ ավելի ճիշտ՝ «հատուկ» անդրադարձել է արծարծվող մի շարք կարեւորագույն հարցերի։ Ինչպես եւ սպասվում էր Քոչարյանը չի մասնակցի ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որը նախատեսվում է ապրիլի 9-ին․«․․․ ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում»: Այս պատասխանից նախեւառաջ պետք է արձաագրել, որ, ի հեճուկս, ՀՀԿ-ականների հավաստիացումների Արմեն Սարգսյանի թեկնածությունը լայն կոնսենսուս ի արժանի թեկնածություն չէ։ Գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Սարգսյանի մերձավոր շրջապատի ջրերը տարիներ ի վեր մի առվով չեն հոսում։ Հատկապես գործարար, Սարգսյանի ամենամոտ ընկեր, բրիտանահայ Վաչե Մանուկյանի՝ Բոբ մականունով, եւ Քոչարյանի հարաբերությունների մասին բոլորին է հայտնի, տարիներ առաջ Մոնակոյում Բոբին պատկանող շքեղ նավի վրա ծավալված զրույցից հետո, մեր տեղեկություններով, շատերին անհայտ պատճառներով ամբողջությամբ սառել է նրանց հարաբերությունները։ Ի դեպ, Սարգսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելու նույն օրը՝ մարտի 2-ին Վաչե Մանուկյանն ու կինը արդեն Երեւանում էին, Սերժ եւ Ռիտա Սարգսյանների ու ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի ու տիկնոջ հետ նշում էին այդ իրադարձույունը։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը կարող էր ընդհանրապես չարձագանքել այս թեմային ու անտեսեր շատերի կողմից անտեսված այդ իրադարձությունը, սական նա իր ոճի մեջ է՝ եթե չի ընդունում որեւէ մարդու, ապա դրա մասին ասում է բարձրաձայն, առանց այլեւայլությունների։ Ավելի կոշտ է Քոչարյանի միջնորդավորված պատասխանը Մարտի 1-ի թեմայով։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին: Անդրադառնալով հարցին ու պատասխանելով այդ նախաձեռնության պատճառներին Սողոմոնյանն ասում է․«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»: Իհարկե այս հայտարարության մեջ մեծ հաշվով ճշմարտության հատիկի կա այն համատեքստում, որ եթե հարցաքննության է կանչվում Ռոբերտ Քոչարյանը, ապա դրանից չպետք է խուսափի նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ առհասարակ գործող իշխանության պարագլուխները, որոնք ակնհայտ է՝ այսօր շրջանառության մեջ են դնում բոլորի անունը, այդ թվում՝ Քոչարյանի միայն թե իրենցը չհոլովվի ու կարողանան ապրիլյան զարգացումներից առաջ ոմանց «վախը բռնել»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանից առաջ Քոչարյանի հարցաքննության հարցը բարձրացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: «Ես 10 տարի առաջ հրապարակային հնչեցրել եմ այդ հարցը՝ ակնկալելով, որ հրապարակային այդ հարցին պատասխան կտրվի, քանի որ գոնե այդ հարցը հանձնաժողովի մոտ կար»,- հարցաքննություն կանչելու մասին հայտարարեց նա՝ հիշեցնելով Քոչարյանի այն հայտարարությունը, թե ինչ-որ մարդիկ ինչ որ մեքենայի հետեւից կրակում էին ոստիկանականների ուղղությամբ։ Հետեւապես «ցինիզմ» բնութագրումը Փաշինյանից բացի վերաբերում է մնացածին, ընդհուպ՝ օրվա իշխանությունը թելադրողներին, իսկ այս պատասխանն ինքնին նշանակում է, որ ձեզանից վախեցող չկա։ Իսկ ներկայացված հարցազրույցի վերջաբանը տրվել է «հաղթական» ակորդով։ Հայտնի «ցյուրիխյան արձանագրությունների» կնքման ընթացակարգի դադարեցման վերաբերյալ հարցին Սողոմոնյանն ասել է, որ Քոչարյանը ցյուրիխյան արձանագրությունների մասին իր տեսակետը հայտնել է դեռևս 2008-2009 թվականներին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումն այս հարցով հայտնի է. նա դեմ էր իր իսկ խոսքով՝ «մեռելածին արձանագրություններին» և ընդհանրապես,«ֆուտբոլային դիվանագիտությանը», ինչի մասին հայտարարել էր ի սկզբանե՝ դեռևս 2008-ի հուլիսին "Մեդիամաքս" գործակալությանը տված հարցազրույցում: Այնուհետ, 2009 թվականի սեպտեմբերին, երբ հայ-թուրքական բանակցությունների ճակատագիրը դեռ չեր որոշվել, Երևանում ԱՄՆ դեսպան Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը կանխատեսել էր. /մեջբերումը՝ Վիքիլիքսից/ «Թուրքերն օգտագործում են արձանագրությունները՝ բանակցություններն արհեստականորեն երկարաձգելու, Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու և Հայաստանին առավելագույն վնաս հասցնելու նպատակով: Հայկական կողմը ներ է քաշվել մի գործընթացի մեջ, որն անարդյունք ավարտվելու մեծ ռիսկ է պարունակում: Եթե բանակցողը ես լինեի, ապա թուրքերի համար հստակ ու կոշտ ժամկետ կսահմանեի հարաբերություններ հաստատելու ու սահմանը բացելու մասով: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի»: Ինչպես հայտնի է, հայ-թուրքական արձանագրությունները հետկանչվեց այս տարվա մարտի մեկին։ Ռոբերտ Քոչարյանը այսպիսով ցույց է տալիս, որ այն, ինչ ինքը կանխատեսում էր տասը տարի առաջ, օրվա իշխանությունները իրագործում են տասը տարի հետ։ Ուշագրավ է, թե այս ամենից հետո որն է լինելու Քոչարյանի քայլը գործնական դաշտում, ի վերջո, իշխանության ներսում լուրջ վախեր կան ապրիլյան գործընթացներին ընդառաջ։ Անի Սահակյան  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am