Լոնդոնը 23 ռուս դիվանագետի կարտաքսի
Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, տեղեկացնում է BBC-ին: Այս որոշումն ընդունվել է, քանի որ Մոսկվան չի պատասխանել Մեյի պահանջին՝ 24 ժամվա ընթացքում Լոնդոնին բացատրել, թե ինչպես է Ռուսաստանում մշակված թունավոր նյութը հայտնվել Բրիտանիայում: Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի պատճառով Մեծ Բրիտանիան պահանջել է նաև գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
