ԱՄՆ-ն սպառնացել է աշխարհին տիեզերական զորքերի ստեղծմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է երկիրն ունենա տիեզերական զորքեր, հայտնում է РИА Новости-ն: «Տիեզերքի վերաբերյալ իմ նոր ազգային ռազմավարությունն ընդունում է, որ տիեզերքում կարող են իրականացվել ռազմական գործողություններ, ինչպես ցամաքում, օդում ու ջրում»,- ասել է Թրամփը՝ տեղեկացնելով, որ սկզբում այդ գաղափարը լուրջ չի ընդունել, սակայն այն հիանալի գաղափար է:
